Թուրքիայում նախընտրական կրքերն ավելի են բորբոքվում. նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է մինչև շաբաթվա վերջ ստորագրել խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։ Հանրաքվեին ընդառաջ նախագահի կողմնակիցների քարոզչությանը զուգահեռ՝ ավելանում է նաև նախագծին դեմ քվեարկել պատրաստվողների բարկությունը:
«Ազգային միկրոֆոն» ծրագրի լրագրողներից մեկի` «Հանրաքվեին «Այո՞» եք ասելու, թե՞ «Ոչ» հարցին ի պատասխան շարքային քաղաքացիներից մեկը պատմել է ժամանակակից Թուրքիայի իրականության մասին:
«Այսօր նվազագույն աշխատավարձը 1400 լիրա է, տան վարձը 700 լիրա է: Մարդուն ինչ է մնում... Սոված, ծարավ, անտուն...Թոշակառուն սոված է, բանվորը սոված է: Նոր սահմանադրությամբ նախարարների գործողությունները չեն հետաքննվելու, վարչապետի գործողությունները չեն հետաքննվելու... Ի՞նչ է լինելու, ստրկություն է գալու Թուրքիա: Ստրկություն ցանկացողներն «Այո» են քվեարկելու, ստրկության դեմ ելնողները` «Ոչ»: Իմ գրպանում ապառիկի երեք քարտ կա, սոված եմ, ծարավ եմ: Բոլորն անտեր են: Բայց վախից ոչ ոք ձայն չի հանում: Դուք էլ եթե սա չհրապարակեք` շատ կնեղվեմ», - ասել է տղամարդը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55