Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ շրջանում շարունակում են լարված մարտեր ընթանալ «Իսլամական պետություն» խմբավորման և թուրքական ԶՈւ-ի միջև:
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը` թուրքական կողմն Էլ Բաբում շարունակում է կորուստներ գրանցել. կա մեկ զոհ և 10 վիրավոր:
Նշենք, որ երեկ Էլ Բաբի մարտերի ժամանակ թուրքական կողմն ունեցել է 5 զոհ և 12 վիրավոր:
Այսպիսով՝ թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության շրջանակում մահացած թուրք զինծառայողների թիվն, ըստ թուրքական պաշտոնական տվյալների, հասել է 62-ի:
Նույն օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում օգոստոս ամսից «Եփրատի վահան» ռազմական գործողությունն իրականացնող թուրքական ԶՈւ-ն Էլ Բաբից հետո կշարժվի դեպի Ռաքքա և ռազմական գործողություններն այնտեղ կշարունակի:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
10:19
09:53
09:23
09:03
21:03
19:15
18:48
18:41
18:38
17:28
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44