Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆիզիկական կուլտուրայի մասսայականացման մասին հանձնարարական տվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին.
«Նախարարի հաշվետվության ներկայացման ընթացքում պարզվել է, որ կան համակարգային խնդիրներ այս ոլորտի քաղաքականության և կառավարման իրականացման գործում»,- ասաց վարչապետը և ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարներին հանձնարարարեց մեկամսյա ժամկետում վերանայել կրթական բոլոր մակարդակների ֆիզիկական կուլտուրային վերաբերող կրթական ծրագրերը և ներկայացնել առաջարկություն:
«Հանձնարարում եմ նաև գույքագրել ուսումնական հաստատություններում առկա սպորտային դահլիճները և մարզային գույքը, ներկայացնել առկա խնդիրները և հնարավոր լուծման տարբերակները ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ասաց վարչապետը։
Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարին էլ հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզպետարանների և համայնքների ենթակայությամբ գործող մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության կազմակերպման արդյունավետությունը և Սպորտի նախարարության հետ համատեղ մշակել հստակ չափանիշներ:
«Խնդիրն այն է, որ կրթական ծրագրերն ունիֆիկացված չեն, տարբեր տեղերում կան տարբեր կրթական ծրագրեր, ստանդարտներ գոյություն չունեն: Առ այսօր մենք ձեզնից ինֆորմացիա չենք ստացել, թե ինչպես ենք ակտիվացնելու սպորտդահլիճների աշխատանքը գյուղական համայնքներում»,- խոսքն ուղղելով սպորտի նախարարին՝ ասաց Կարեն Կարապետյանը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02