«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ դարձել է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը. նման եզրակացության կարելի է գալ` նկատի ունենալով փաստը, որ վերջին երկու ամսվա ընթացքում այս նախարարության ենթակայության տակ գործող հիմնարկություններում կոռուպցիոն գործարքների հետ կապված երրորդ քրեական գործն է հարուցվում:
Երեկ քրեական գործ է հարուցվել՝ կապված «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ. առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակվել է: Այս տարվա հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձաց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարներ ստանալը:
Եվ, վերջապես, 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորներ կան:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս եւս 2 հոգի ձերբակալվել է: Չնայած այս ամենին՝ նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն այդ երեւույթների համար: Նա դեռ շարունակում է պաշտոնավարումը՝ ընդ որում, այդպես էլ որեւէ բացատրություն չտալով տեղի ունեցածի համար: Արդյո՞ք բոլոր տեղի ունեցած հանցանքները եղել են առանց նախարարի գիտության»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
19:23
17:38
16:18
16:18
16:02
13:44
11:35
11:08
11:00
01:45
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02