Հունաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ նախօրեին Թուրքիայի 6 քաղաքացի, հատելով Մարիցա գետը, անցել է Հունաստանի տարածք և ապաստան խնդրել այդ երկրից: Այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը` հղում անելով գերմանական Deutche Welle-ին:
Փախստականները հույն իրավապահներին հայտնել են, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված բռնաճնշումների հետևանքով են որոշել ապաստան խնդրել Հունաստանից:
Նշվում է, որ հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայի շուրջ 100 քաղաքացի, հատելով Հունաստանի սահմանը, ապաստան է խնդրել այդ երկրից:
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է նաև մարդկանց անօրինական տեղափոխմամբ զբաղվող երկու անձի, որոնք ըստ փախստականների վկայության` Մարիցա գետով Հունաստանի սահմանը հատելու համար ամեն մեկից գանձել են 1000 եվրոյի չափով գումար:
Նշենք, որ այս տարվա հունվարի 26-ին Հունաստանի Գերագույն դատարանն արգելափակել է ութ թուրք զինվորականների արտահանձնումը, որոնք Թուրքիան լքել են հեղաշրջման ձախողված փորձից հետո: Զինվորականները պնդում են, որ Թուրքիա վերադառնալու դեպքում իրենց կյանքին վտանգ կսպառնա: Հույն դատախազները նաև ենթադրում են, որ Թուրքիային արտահանձնելու դեպքում ռազմայիններն արդար կերպով չեն դատվի:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55