Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններին:
Նա նշեց, որ անցած տարի Շվեյցարիան Հայաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագիր կնքեց. վիզաներն ամբողջովին չեն ազատականացվում, բայց համաձայնագիրը նպաստ է բերում ժողովուրդների մեջ կապերը դյուրացնելու համար: Նա նաև նկատեց, որ անցած տարի մշակութային բազմաբովանդակ միջոցառումներ անցկացվեցին:
Դեսպանը նշեց, որ անցած շաբաթ հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, ինչը առաջին հանդիպումն էր և քննարկել են ներդրումների, առևտրաշրջանառության և այլ տնտեսական հարցեր, ուրվագծել են տնտեսական քաղաքական ուղեծիրը:
«Շվեյցարիայից նշանակալի մասնավոր կապիտալ ներդրումներ արդեն տեղի են ունենում»,-ասաց նա և նշեց, որ Շվեյցարիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Նա նկատեց, որ հայերը ծառայությունների ասպարեզում համբավ ունեն, ինչպես նաև առևտրի ոլորտում են հմուտ:
«Այս քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանը հասել է կայունության բավականին ողջամիտ մակարդակի»,-ասաց նա:
Դեսպանն ասաց, որ խնդիրը ոչ միայն կայուն երկիր լինելն է, այլ նաև որպես այդպիսին ընկալվելը, տպավորություն թողնելը, և ԼՂ չլուծված խնդիրը որոշակի մարտահրավեր է:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02