Եվրախորհրդարանի պատգամավորներից և եվրոպացի ակադեմիկոսներից բաղկացած 13 հոգանոց խումբը դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարությանը` «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հիմնադիր, քրդական շարժման առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպելու համար, որը ցմահ ազատազրկման մեջ է գտնվում թուրքական Իմրալը կղզու բանտում: Այս մասին հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը:
Խումբը պատրաստվում է ուսումնասիրություններ անցկացնել Թուրքիայի Ստամբուլ և Դիարբեքիր քաղաքներում, որի արդյունքում կազմված զեկույցը կներկայացվի Եվրախորհրդարանին և ՄԱԿ-ի ղեկավարությանը:
Փետրվարի 13-ին Թուրքիա ժամանել պատրաստվող պատվիրակությունը երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղից թույլտվություն է խնդրել փետրվարի 17-19-ն ընկած ժամանակահատվածում Օջալանին այցելելու համար:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
10:19
09:53
09:23
09:03
21:03
19:15
18:48
18:41
18:38
17:28
17:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44