Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը լքում է Օսկանյան-Օհանյան ձևավորվող դաշինքը, ինչի մասին նա հայտարարեց իր գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսին:
«Եթե մենք կուսակցությունների ներկայացուցիչներով հավաքվել և քննարկել ենք, ապա դա պետք է լինի խորհուրդ, եթե դա խորհուրդ է, ապա դա պետք է որոշումներ կայացնող խորհուրդ լինի։ Եթե դա խորհուրդ է, ապա պետք է քննարկի բոլոր կուսակցությունների կողմից ներկայացված հիմնական ծրագիրը», - հայտարարեց Արամ Գ. Սարգսյանը՝ ասելով, որ նման բան ոչ ոք իրենց հետ չի արել:
Դաշինքում, ըստ նրա, կենտրոնացած են ցուցակ կազմելու վրա: Մի բան, որ հարիր չէ այսօրվա իրավիճակին:
Հարցին, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ քննարկե՞լ է իր դուրս գալը, Արամ Սարգսյանը դրական պատասխան տվեց:
Նա նշեց, որ նոր-նոր էին սկսում համագործակցությունը, գիտեին Սեյրան Օհանյանի կողմնորոշումների, գաղափարների, սկզբունքների մասին, ինչն էլ եղել է պատճառը, որ որոշել էին մասնակցել։ Հիմա, «ցավոք, տարբերվեց էս ամբողջը»։
Կուսակցությունն այլ լքողների մասին հարցին ի պատասխան Դեմկուսի նախագահը նկատեց, որ նման մտադրություն ունի «Երրորդ հանրապետությունը», նաև հիշատակեց «Ազգային միավորում կուսակցության» Պարույր Հայրիկյանին, որը հայտարարել էր, որ միանալու է, բայց այս մասին դեռ որոշում չկա:
Ինչ վերաբերում է Վիկտոր Դալլաքյանին, ապա նրա մասով ասաց, որ տեղեկություն չունի: Արամ Սարգսյանը հաջողություն է մաղթում դաշինքին՝ իհարկե, թեականորեն ասելով. «Եթե, իհարկե, կլինի այդ դաշինքը»:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02