ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթյունցյանն այսօր մամուլի ասուլիսին ժամանակ նշեց, որ մշակել են ռազմավարական քարտեզ, հստակեցրել առաջնային խնդիրները և իրենց կարգախոսն է՝ ճանաչելիություն, հասանելիություն, մատչելիություն: «Մեր ռամզաքարը Հայաստանի ճանաչելիության բարձրացումն է՝ հատկապես թիրախային շուկաներում»,-ասաց նա:
Զեյթունցյանի ներկայացմամբ՝ նախատեսում են ամրապնդել և շարունակական բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը, դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ապակենտրոնացնել զբոսաշրջությունը դեպի ՀՀ մարզեր, գյուղական համայնքներ՝ այս առումով նաև կրոնական տուրիզմի ուղղությամբ են աշխատանքներ տարվում:
«340 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ ունենք, ունենք բազմաթիվ հյուրատներ»,-ասաց նա և հայտնեց, որ մոտակա տարիներին շահագործման կհանձնվեն ավելի քան հինգ հարյուր հյուրանոցային համարներ:
Կոմիտեի նախագահը նշեց, որ ներդրումային հանձնաժողով են կազմել, որ պոտենցիալ ներդրողներին հետաքրքիր փաթեթ առաջարկեն:
Անդրադառնալով մատչելիության հարցին, և թե ինչու են հայերը ավել շատ նախընտրում հանգստանալ Վրաստանում՝ հենց մատչելիությունից ելնելով, Զարմինե Զեյթյունցյանն ասաց, որ արտասահմանցի զբոսաշրջիկների համար Հայաստանը մատչելի է: «Ցանկացած գրպանի և հնարավորության համար Հայաստանում այսօր կան հնարավորություններ»,-ասաց նա և նշեց, որ կարելի է հանդիպել Հայաստանում ութ հազար դրամից սկսած համարներ տարբեր վայրերում:
Ամեն դեպքում՝ նա նկատեց, որ հարկային դաշտում որոշակի փոփոխություններ անելու կարիք կա: «Վրաստանը, քանի որ ծով ունի, մասսայական զբոսաշրջության վրա է աշխատում, այսինքն՝ մեծ քանակի»,- ասաց նա:
Չնայած դրան՝ նա նշեց, որ գնային խնդիր կա և իրենք հյուրանոցների, հյուրատների տերերի հետ հանդիպել են, սակայն շուկայական գներ կարգավորելու մեխանիզմներ նույնիսկ քաղաքակիրթ երկրներում չկան:
Ինչ վերաբերում է երկու թանկարժեք բիոզուգարանների խնդրին, նա ասաց, որ այդ հարցին ինքը չի կարող պատասխանել, քանի որ ոչ մի մասնակցություն չի ունեցել դրանց ձեռքբերմանը և այլ հարցերին.
«Բիոզուգարանը չէ, որ պետք է զարգացնի տուրիզմը»,- ասաց նա:
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02