Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի տարածքում գործող թուրք զինվորների կողմից «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին նոր հարվածներ հասցնելու մասին:
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթը»: Թուրքիայի զինված ուժերի հաղորդմամբ` թուրքական զորքերը այս անգամ ոչնչացրել են ԻՊ 245 թիրախ և 43 ահաբեկչի: Թուրքական զորքերը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում արդեն 172 օր է գործում են Սիրիայի տարածքում:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
Փետրվարի 9-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող թուրքական զինված ուժերի վրա կատարված հարձակման հետևանքով սպանվել է 5 թուրք զինվոր:
«Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 65-ի: Փետրվարի 10-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր Սիրիայում ԻՊ 23 ահաբեկչի ոչնչացնելու մասին:
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02