Շիրակի մարզի 2 համայնքում` Ախուրիկում եւ Արևիկում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Արևիկում արտահերթ՝ նախկին համայնքի ղեկավարի մահվան պատճառով, իսկ Ախուրիկում՝ հերթական: Ախուրիկի 1036 ընտրողից ժամը 14.00ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 324 ընտրող, Արևիկում՝ 1355 ընտրողից 300ը:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, այս պահին ընտրություններն ընթանում են նորմալ, առանց միջադեպերի: «Չնայած երկու համայքնում էլ, հատկապես Ախուրիկում թեժ ընտրապայքար է, բայց այս պահին ոչ մի ահազանգ կամ բողոք չի ստացվել», նշեց Ռուբեն Հարությունյանը: Ախուրիկում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, ՀՀԿական Վարդիթեր Գասպարյանն ու անկուսակցական, ինքնաառաջադրված Հովհաննես Պողոսյանը:
Թեժ մրցակցություն սպասվում է նաև Արեւիկ համայնքում: Արևիկում համայքնի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ՀՀԿական, ինքնաառաջադրված Դավիթ Թումիկյանը, ՀՀԿական, ինքնաառաջադրված, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Մելքոնյանը եւ անկուսակցական, ինքնաառաջադրված Համլետ Հարությունյանը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02