ՀՀ պետական համակարգում գործում են բազմաթիվ տեսչություններ: Տեսչությունն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանում է: Տեսչությունները ՀՀ նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ են: Տեսչությունների հիմնական գործառույթը վերահսկողությունն է: Օրինակ` տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և ի կատարում դրանց ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ` օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ներառյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը, համապատասխան ոլորտի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը, տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցեր հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին սույն օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը և այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:
Պետական համակարգի ընդհանուր օպտիմալացման շրջանակներում արդեն իսկ վերակազմակերպվել, և առանձին դեպքերում լուծարվել են մի շարք ՊՈԱԿ-ներ, ինչի հետևանքով տնտեսվել են բավականին մեծ գումարներ: Հենց այդ տնտեսված գումարներից օրեր առաջ կառավարությունը որոշեց մլրդ դրամ տրամադրել ՀՀ մարզերին` հրատապ խնդիրների լուծման համար:
Օրեր առաջ` վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկայացվել է օրենքի նախագիծ, որով առաջարկվում է տեսչական մարմնի առավել անկախ կարգավիճակի ապահովում և հաշվետվողականության բարձրացման համար որակի ապահովման համակարգի ներդրում: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շրջանառության մեջ դնել առաջարկվող հայեցակարգը, ի մի բերել շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու առաջարկությունները և լրամշակված տարբերակը ներկայացնել Խորհրդին: Նիստում քննարկվել են նաև «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն մի շարք նախարարություններում առկա տեսչությունների լուծարմանը և նոր տեսչական մարմինների ստեղծմանը վերաբերող հարցեր: Տեսչությունների վերակազմավորմամբ, հնարավոր է տնտեսել զգալի գումարներ, որոնք կարելի է ուղղել առկա սոցիալական խնդիրների լուծմանը:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58