Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Բելառուսից Ադրբեջան: Կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանում բլոգերը բռնությունների և անարդար դատավարության սպառնալիքի տակ է: Այն կոչ է անում դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը և անհապաղ ազատ արձակել բլոգերին:
«Amnesty International-ը կարծում է, որ Ալեքսնադր Լապշինի արտահանձնումն ու նրա դեմ քրեական գործի հարուցումը կապված է նրա բլոգի հետ, որտեղ քննադատել էր Ադրբեջանի սահմանապահ ծառայություններին և երկրում սոցիալական անհավասարությունը: «Հրապարակային կերպով պետության դեմ հայտարարություններ անելու» հիմնավորմամբ քրեական գործի հարուցումը չունի որևէ իրավական հիմք, քանի որ իր բլոգում Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատություն հնչեցնելն ամբողջությամբ տեղավորվում է խոսքի ազատության իրավունքի շրջանակում»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Անդրադառնալով սահմանն անօրինական հատելու մեղադրանքին` Amnesty International-ն ընդգծում է, որ անօրինական մուտքը երկիր չպետք է դիտարկվի որպես քրեորեն պատժելի հանցանք: «Amnesty International-ը կարծում է, որ նրա ձերբակալումը կամայական քայլ է և կոչ է անում դադարեցնել Լապշինի դեմ քրեական վարույթը: Նա պետք է անհապաղ ազատ արձակվի: Մտահոգություններ են բարձրաձայնվել Բելառուսում Լապշինի ազատազրկման պայմանների առնչությամբ: Նա նաև Ադրբեջանում խոշտանգումների և այլ բռնությունների վտանգի տակ է: Լապշինի` Բաքու ժամանելուց երկու օր անց արդեն նրան մերժել են հանդիպել կնոջ հետ»,- նշում է կազմակերպությունը` ընդգծելով, որ նախկինում ևս արձանագրվել են շատ դեպքեր, երբ անհատները, ովքեր քննադատել են Ադրբեջանի իշխանություններին, ձերբակալվել են և անարդար դատական գործընթացի հետևանքով դատապարտվել ազատազրկման:
«Ալեքսանդր Լապշինին արտահանձնելով Ադրբեջան, որտեղ նա խոշտանգումների և տարատեսակ բռնությունների վտանգի տակ է, Բելառուսի իշխանությունները ձախողեցին կատարել իրենք պարտավորությունները, որոնք ստանձնել են միջազգային իրավունքի ներքո»,- հայտնում է Amnesty International-ը:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55