Վրաստանում բարձրաստիճան հոգևորականի սպանության նախապատրաստման մեղադրանքով ձերբակալվել է Պատրիարքարանի սեփականության կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրաքլի Շոթաձեն արտահերթ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Քննությունը սկսվել է 2017 թվականի փետրվարի 2-ին Վրաստանի քաղաքացիներից մեկի դիմումի հիման վրա, որը դիմել է Վրաստանի գլխավոր դատախազություն և նշել, որ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է իրեն օգնել գտնել կյանքի համար վտանգավոր թունավոր նյութ՝ ցիանիդ:
«Քննությունը պարզել է, որ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է դիմողին կարճ ժամկետներում գտնել թունավոր նյութը՝ ցիանիդը, ինչի դիմաց պատրաստ էր վճարել գումար, ինչպես նաև ծառայության համար խոստացել է պարգևատրում: Հոգևորականի հետ հանդիպման ժամանակ դիմումը ներկայացրած անձը պարզել է, որ թույնը հարկավոր է բարձրաստիճան հոգևորականի դեմ մահափորձի համար»,- ասել է Շոթաձեն:
«Ինչպես պարզվել է՝ Մամալաձեն պատրաստվում էր մեկնել Գերմանիա, որտեղ Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բուժման մեջ է գտնվում, և նրան թունավոր նյութը հարկավոր է եղել մինչև մեկնումը»,- ասել է Շոթաձեն:
Հաղորդվում է նաև, որ Գեորգի Մամալաձեի տանն անցկացված խուզարկության ժամանակ հրազեն է հայտնաբերվել:
Դատախազը հաստատել է, որ Մամալաձեն ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում փետրվարի 10-ին, երբ պատրաստվում էր թռչել Գերմանիա: Օդանավակայանում նրա անձնական իրերի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև թունավոր նյութը:
Դատախազի խոսքով՝ քննությունն արդեն մշակել է վարկած, թե ում դեմ էր պատրաստվում մահափորձը, սակայն քննության այս փուլում չի հայտնում անուններ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին վկայակոչելով, հայտնել է Գերմանիայում վիրահատության պատրաստվող Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հնարավոր թունավորման փորձի մասին:
11:16
10:33
10:03
09:02
14:45
14:27
14:06
14:05
13:33
12:09
11:52
11:24
11:05
11:05
10:51
10:23
10:09
09:49
09:28
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55