Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված Արման Լազգիյանն արդեն մինչեւ այս շաբաթվա վերջ կմեկնի Համբուրգի ակադեմիական կլինիկա բուժում ստանալու։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Արմանի հայրը՝ Միքայել Լազգիյանը։
7-10 օրվա ընթացքում գերմանացի մասնագետները ամբողջական ախտորոշում կանցկացնեն եւ կկողմնորոշվեն երիտասարդի հետագա բուժման հարցում։ Արմանը ողնուղեղի ծանր վիրավորում է ստացել կրծքավանդակի 2-րդ ողի մակարդակի վրա։ Նա նաեւ կերակրափողի եւ շնչափողի վնասվածքներ ունի։ Նախնական տեղեկություններով՝ Արմանի բուժումն եւ վերականգնողական շրջանը կտեւի 3-4 ամիս։
«էրեբունի» ԲԿ-ում հիմա բուժում է ստանում նաեւ Ռուբեն Առաքելյանը, որը նույնպես վիրավորում էր ստացել ողնաշարի շրջանում։ Ռուբենի հետագա բուժումը եւ վերականգնումը նույնպես պլանավորվում է արտասահմանում, սակայն 2-3 շաբաթ անց, երբ նրա վիճակը կբարելավվի, եւ նա պատրաստ կլինի տեղափոխության։
Հիշեցնենք, որ չնայած առողջապահության համակարգի ներկայացուցիչների վստահեցումներին, որ Հայաստանում վիրավոր զինծառայողների համար արվում է ամեն բան, Արմանի եւ Ռուբենի ծնողները վստահ են, որ թեպետ հայ բժիշկներն իրենց երեխաներին օգնել են եւ իրենց ուժերի սահմաններում արել են ամեն բան, նրանց համար արդյունավետ վերականգնում հնարավոր է կազմակերպել միայն լավագույն եվրոպական կլինիկաներում, քանի որ Հայաստանում վերականգնողական բուժումն այնքան զարգացած չէ, որքան, օրինակ, Գերմանիայում։
Քանի որ ՀՀ կառավարության վերջերս ընդունած որոշումը (վիրավոր զինծառայողներին, որոնց չեն կարող օգնել տեղի բժիշկները, պետք է բուժեն արտասահմանում) չի տարածվում Արմանի եւ Ռուբենի վրա, նրանց ծնողները սկսեցին գումար հավաքել տղաների բուժումը Եվրոպայում ինքնուրույն կազմակերպելու համար։
Առաջին վճարման համար անհրաժեշտ գումարը Արմանի հայրը մի քանի օր առաջ արդեն փոխանցել էր Գերմանիայի կլինիկային։ Նրա խոսքով՝ գումարը հավաքվել էր մասնավոր անձանց վճարումների հաշվին ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարների միջնորդությամբ։
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47