Ստամբուլում ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Ա.Ս.-ն, որը կասկածվում է Ամանորի գիշերը Ստամբուլում հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում ահաբեկչական հարձակման պլանը նախագծելու համար: Այս մասին գրում է թուրքական DHA գործակալությունը՝ հղում անելով Բուրդուրի դատախազությանը, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
Նշվում է, որ Ա.Ս.-ի ձերբակալման օրդեր է տրվել:
Հիշեցնենք, որ ահաբեկչական հարձակումն իրականացրած 34-ամյա ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպովը պատրաստություն է անցել Աֆղանստանի ահաբեկչական ճամբարներում, տիրապետում է 4 լեզվի, իսկ Թուրքիա է ներթափանցել 2016թ.-ի հունվարին՝ անօրինական ճանապարհով: Նրան թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են հունվարի 16-ին: Նրա հետ ձերբակալվել են նրա ղրղզ ընկեր Էբու Մուհամմեդ կոդավորված անվամբ ներկայացող ահաբեկիչը, ում տանը պատսպարվել էր Մաշարիպովը, և ևս 4 կասկածյալ, որոնցից 3-ը կանայք են:
Հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված Մաշարիպովը ներխուժել էր Ստամբուլի «Ռեինա» գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին:
Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ։
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
13:03
12:41
12:29
12:22
12:18
12:06
12:03
11:58
11:43
11:34
11:14
10:45
10:35
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02