Հարավային Կորեայի դատախազությունը կրկին պնդում է ձերբակալել Samsung Group-ի վարչության նախագահի տեղակալ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնին: Այդ մասին, , հայտնել է Korea Times-ը:
Ձեռնարկատերը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Հունվարի 12-ին դատարանը մերժել էր դատախազների համանման պահանջը: Լի Չժե Յոնին ձերբակալելու շուրջ դատարանի նոր նիստը կկայանա փետրվարի 16-ին: Փետրվարի 14-ին բիզնեսմենը հարցաքննվել է գրեթե 15 ժամ:
Կոռուպցիոն սկանդալը ծայր է առել հոկտեմբերին, երբ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին հարավկորեական խոշոր կորպորացիաների, այդ թվում՝ Samsung-ի կողմից կառավարության արտոնություններ ստանալու վերաբերյալ՝ այն ֆոնդերին խոշոր գումարներ տրամադրելու փոխարեն, որոնք ստեղծվել էին պետության ղեկավարի ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի կողմից: Չզբաղեցնելով պետական որեւԷ պաշտոն՝ նա, ինչպես պնդվում է, միջամտում էր նախագահական վարչակազմի գործերին եւ օգուտներ ստանում՝ օգտագործելով կապերը:
Ներկայում Ցոյ Սուն Սիլը ձերբակալված է:
Հատուկ հանձնարարությունների քննիչները Լի Չժե Յոնին կասկածում են այն բանում, որ նա վճարել կամ առնվազն խոստացել է որպես կաշառք 36,3 մլն դոլար վճարել Ցոյ Սուն Սիլին Հարավային Կորեայի կենսաթոշակային ապահովագրման պետական հիմնադրամի կողմից երկու դուստր ընկերությունների միաձուլմանն աջակցելու դիմաց: Նշվում է, որ այդ գործարքը վճռորոշ է դարձել Samsung Electronics-ի՝ հիվանդանոցում գտնվող նախագահ Լի Գըն Հիից ընկերության ղեկավարման հարթ անցումը նրա միակ որդուն՝ Լի Ցժե Յոնին ապահովելու համար, նշում Է «Ռյոնհապ»-ը:
Հետաքննությունը պետք է ավարտվի մինչեւ փետրվարի 28-ը եւ կարող է միայն մեկ ամսով երկարացվել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հվան Գյո Անի համաձայնությամբ:
Երկրում իշխանությունը նրան է անցել այն բանից հետո, երբ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին խորհրդարանն իմպիչմենտ հայտարարեց նախագահ Պակ Կըն Հեին: Մինչեւ ամառ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը պետք է կա՛մ հաստատի իմպիչմենտը, կա՛մ վերականգնի Պակ Կըն Հեի լիազորությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02