Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռազմական դրության մասին» նոր օրենքի նախագիծը
Այն մի շարք փոփոխություններ է նախատեսում. այսուհետև խորհրդարանի կողմից արտակարգ ռեժիմ մտցնելու որոշում նախկին 72 ժամվա փոխարեն պետք է ընդունվի 48 ժամվա ընթացքում, այսինքն՝ ըստ էության, որոշումների կայացման օպերատիվության խնդիր է լուծվում:
Ռազմական դրության ժամանակ մեծ փոփոխություններ են նախատեսված ռազմական ցենզուրայի առումով. նախատեսվում է ստեղծել հատուկ մարմիններ, հսկողություն սահմանել սոցիալական մեդիայում (Ֆեյսբուք, Թվիթեր, Յութուբ, Ինստագրամ, Լինկդին, Գուգլ+, Փինթրեսթ), էլեկտրոնային նամակագրության և հեռախոսային զրույցների հարցում:
Եթե Ադրբեջանի նախագահի նախորդ կարգադրությամբ, «Ռազմական դրության մասին» նախկին օրենքում հիմնական փոփոխություններն ուղղված էին՝ ուժեղացնելու վերահսկողությունը սահմանային շրջաններից տեղեկատվության արտահոսքին, հատկապես այնտեղ տեղակայված ռազմական օբյեկտների, նրանց դիրքի, օպերատիվ իրավիճակի մասին, ապա այս օրինագիծն առավել ընդհանրապկան բնույթ է կրում, ընդգծված տոտալ վերահսկողություն սահմանում սոցիալական մեդիայում:
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի նախագահը «Արտակարգ ռեժիմի մասին» օրենքում նախորդ շտկումներն արել էր ապրիլյան մարտական գործողություններից առաջ:
Իսկ մի քանի օր առաջ, Ադրբեջանի հրամանատարական կենտրոնական կայանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զինված ուժերի հրամանատարական կազմին տեղեկություններ է փոխանցել նախագահ Ալիևի կարգադրության վերաբերյալ, ինչպես նաև՝ վերլուծություն իրականացրել առաջնագծում տիրող իրավիճակի շուրջ՝ ընդգծել «առաջիկայում նախատեսված խնդիրներն ու նպատակները»:
12:29
12:14
12:01
11:57
11:36
11:14
11:02
10:45
10:23
10:06
09:44
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58