Սկանդալային նյութերի հրապարակմամբ զբաղվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն առաջին անգամ մեկնաբանել է 1990-ականների սեքս-խորհրդանիշ Պամելա Անդերսոնի հետ սիրավեպ ունենալու վերաբերյալ ակտիվորեն շրջանառվող լուրերը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավստրալական ռադիոընկերություններից մեկին տված հարցազրույցում Ասանժը նշել է, որ Playboy ամսագրի նախկին աստղը «գրավիչ, հրաշալի և ազդեցիկ անձ է»:
«Նա գրավիչ կին է և, միևնույն ժամանակ, խելացի: Նա ամենևին էլ հիմար չէ և նույնիսկ խորամանկ է»,-մանրամասնել է Ասանժը՝ ընդունելով, որ իր և Անդերսոնի մտերմությունը նպաստում է միջազգային հանրության ուշադրությունն իր խնդրի վրա սևեռելուն:
Այնուհանդերձ՝ Ասանժը խուսափել է ուղիղ պատասխան տալ լրագրողի հարցին, թե արդյոք ինքը սիրահարված է կրքոտ շիկահերին:
«Ես նրան հավանում եմ, նա հրաշալի է, իսկ մանրամասների մասին խոսելուց կխուսափեմ: Իրականում անցած մի քանի տարվա ընթացքում նա ինձ օգնելու համար շատ ավելի բան է արել, քան Ավստրալիայի բոլոր վարչապետները միասին»,-շարունակել է Ասանժը, որը ծագումով ավստրալացի է:
Հիշեցնենք, որ անցած 4 ամսվա ընթացքում Անդերսոնը 5 անգամ այցելել է 2012թ. ի վեր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ապաստանած Ասանժին:
Անդերսոնը սկսել է այցելել 44-ամյա Ասանժին 2014թ. սեպտեմբերից: Նրա վերջին այցն Էկվադորի դեսպանատուն տեղի է ունեցել հունվարի վերջին:
Ասանժը 2012թ. հունիսից ապրում է Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրան մեղադրում են բռնաբարության համար: Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կարող են արտահանձնել Միացյալ Նահանգներին, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02