Անցած կիրակի Լոս Անջելեսում կայացել էամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ամենաշատ քննարկված պահերից մեկը բրիտանացի երգչուհի Ադելի կողմից լավագույն ալբոմի համար ստացած մրցանակը կիսնելն ու այն Բեյոնսեին առաջարկելն էր:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպին անդրադարձել է նաև աշխարհահռչակ երաժիշտ Կառլոս Սանտանան, ով նկատել է, որ Ադելն իրոք արժանի էր հաղթանակի «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում:
«Ադելը շատ ավելի լավ երգչուհի է, իսկ Բեյոնսեն ավելի շատ մոդելի է նման: Նա գեղեցիկ է, բայց երգել չգիտի»-ասել է 69-ամյա Սանտանան:
Հաղորդվում է, որ ավելի ուշ «Գրեմմի»-ի 10-ակի մրցանակակիր Սանտանան ստիպված է եղել ներողություն խնդրել Բեյոնսեից՝ շեշտելով, որ շատ է հարգում նրան:
Հիշեցնենք, որ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում մրցանակը ստանալիս Ադելը հուզվել էր՝ նշելով, որ նույն անվանակարգում ներկայացված Lemonade ալբոմը (Բեյոնսե) շատ ավելի արժանի էր հաղթանակի: Դրանից հետո բրիտանուհին կիսել էր մրցանակն ու մի կեսն առաջարկել Բեյոնսեին:
«Չեմ կարող ընդունել այս մրցանակը: Lemonade ալբոմն ուղղակի հիանալի էր, Բեյո՛նսե: Այն այնքան հոյակապ է, լավ մտածված, գեղեցիկ ու հոգու լարերը շարժող: Մենք՝ արտիստներս, պաշտում ենք քեզ: Դու մեր լույսն ես»,- ասել էր Ադելը:



18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02