ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի և Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովի հանդիպումը կազմակերպելը հեշտ չի եղել. այս մասին գրում է The New York Times-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դանֆորդը և Գերասիմովը հինգշաբթի օրը հանդիպելու են Բաքվում: Այդ մասին հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:
Ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ ռուսական կողմն առաջարկել է գեներալ Դանֆորդին հանդիպման համար ժամանել Մոսկվա կամ Բելառուս, սակայն Պենտագոնը նախընտրել է հանդիպումը կազմակերպել Արևմտյան Եվրոպայում:
Արևմտյան Եվրոպայում, այնուամենայնիվ, հանդիպում կազմակերպելը հնարավոր չի եղել, քանի որ Գերասիմովը գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ, և նրա մուտքը եվրոպական տարածք արգելված է՝ Ուկրաինայի հակամարտությունում ունեցած իր դերի առնչությամբ:
Այդ պատճառով, ի վերջո, որպես հանդիպման համար չեզոք վայր է ընտրվել Բաքուն. գրում է թերթը:
Նշվում է, որ Դանֆորդը և Գերասիմովը նախկինում իրար հետ խոսել են հեռախոսով, և սա նրանց առաջին հանդիպումն է լինելու:
ԱՄՆ-ն սառեցրել է Ռուսաստանի հետ ռազմական երկկողմանի կապերը 2014 թվականի գարնանը՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին։ Վերջին անգամ Ռուսաստանի գլխավոր շտաբի ղեկավարը և ԱՄՆ շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահը հանդիպել են Բրյուսելում 2014 թվականի հունվարի վերջին:
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02