Ամասիայի տարածաշրջանից «Հայկական ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին արտերկրից բերման են ենթարկել և պատվիրել ընտրությունների ժամանակ աշխատել իրենց համար:
Գագիկ Խաչատրյանը ծնունդով Ամասիա գյուղից է, բացի այդ Եղվարդում նա հսկայական բիզնես՝ ջերմոցներ, կաթնամթերքի գործարան ու աշխատողներ ունի: Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունը նրան հանձնարարել է հենց այդ տարածաշրջաններում աշխատել ու Հանրապետական կուսակցության համար ձայներ բերել:
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ»,- այս լուրը մեկնաբանելով՝ ընդամենն ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Իհարկե, իշխանությունները Գագիկ Խաչատրյանին չեն առաջարկել կուսակցության ո՛չ համամասնական, ոչ էլ ռեյտինգային ցուցակում ընդգրկվել, բայց նա այդ տարածաշրջանում նախկին պատգամավոր և նորից ցուցակից դուրս մնացած Աշոտ Աղաբաբյանի նման պետք է փորձի ՀՀԿ-ի համար ձայներ բերել:
Նա նաև այդ գործերը կազմակերպելու համար պետք է ծախսի սեփական, այսինքն՝ նախկինում արտոնյալ վիճակներում գտնված իր բիզնեսներով աշխատած միջոցները, ինչպես դա արեց ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանային գծում տեխնիկական միջոցներ տեղադրելու ժամանակ:
19:23
17:38
16:18
16:18
16:02
13:44
11:35
11:08
11:00
01:45
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02