«Երեկ երեկոյան երկաթգծի Աղին կայարանից ոչ հեռու՝ Գյումրի-Երևան հատվածում, վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկու վագոն թռել են գծից։ Գիծը վնասվել է, և վթարի ենթարկված վագոնների հետևից եկող մարդատար էլեկտրագնացքը կանգ է առել, ուղևորներին էլ հետ են վերադարձրել քանի որ երկաթգիծը երկար ժամանակով փակվել է։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մեր աղբյուրների միջոցով պարզեցինք, որ վթարի պատճառն Էլեկտրաքարշի անսարքությունն է եղել, ինչի պատճառով անիվը պոկվել է, և էլեկտրաքարշը դուրս է թռել գծից՝ իր հետ տանելով վագոնները։ Երկար ժամանակ է պահանջվել, մինչև այն վերանորոգվի։ Երկաթգծի ղեկավարությունը ներկայացնում է, որ ընկերությանը վթարի արդյունքում լուրջ վնաս չի պատճառվել։ Գնացքների անսարք վիճակը ոչ մի կերպ չի համապատասխանում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավարության ճոխ ներդրումների մասին ելույթներին։ Մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ դա այն նույն էլեկտրաքարշն է՝ գունավոր ներկած, որը նոր տերմինալի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, անցյալ տարեվերջին կանգնեցրել էին՝ ի ցույց բարձրաստիճան հյուրերի, թե ինչ լավ, գերժամանակակից սարքավորումներով հագեցված վագոնների արհեստանոցներ ունի ընկերությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
17:54
17:37
17:23
16:45
16:23
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14