Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
«Հաջորդ շաբաթվա մեջ, ամենայն հավանականությամբ, երեքշաբթի օրը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կլինինեն Էջմիածնում: Նրանց կընդունի Վեհափառ Գարեգին Բ հայրապետը: Գալիս են Էջմիածին իրենց հարաբերությունը կաթողիկոսի օրհնությամբ թարմացնելու: Նրանք Սուրբ Էջմիածնում կաղոթեն իրենց եղբայրության համար»,-ասաց Արա Գոչունյանը:
Նրա խոսքով, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի և Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջև ստեղծված ճգանաժամը լուրջ խոչընդոտի կարող էր վերածվել, այն հաջողվեց կասեցնել, այդ գործում իր ներդրումն ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ամբողջ ընթացքում Ամենայն հայոց Վեհափառ Հայրապետն իրենց հետ կապի մեջ է եղել, իր հայրապետական հորդորն է փոխանցել այն մասին, որ կասեցնեն վեճի զարգացումը և վերադառնան աշխատանքային վիճակի:
Անդրադառնալով պատրիարքի ընտրությունների հարցին` Արա Գոչունյանը նշեց, որ փետրվարի 16-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին համայնքային առաջատար գործիչներ: Խորհրդակցության տրամաբանությունն այն էր, որ Արամ Աթեշյանի և Սահակ Մաշալյանի միջև առաջացած լարվածությունը հարթվի: Հանդիպմանը հրավիրվել է նաև Սահակ Մաշալյանը: Հանդիպմանը ծավալվել են քննարկումներ, նրանց հաջողվել է շրջանցել իրենց միջև ծագած ճգնաժամը: Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Արամ եկիպոսկոպոս Աթեշյանը կշարունակեն աշխատանքÕ ¶ իրենց զբաղեցրած պաշտոններում:
Հանդիպմանը նաև անդրադարձ է եղել հավանական ժակետներին: «Ներկայացվել են մի քանի գաղափարներ պատրիարքի ընտրության հավանական օրվա հետ կապված: Պատրիարքի ընտրության օրը հիմա չի կարող որոշվել: Թուքիայում սահամանդրական հանրաքվեից հետո, որը տեղի է ունենալու ապրիլի 16-ին, դիմում կներկայացվի իշխանություններին պատրիարքական ընտրություններ անցկացնելու համար: Դա իրազեկման համար է` սպասելով իշխանությունների արձագանքին, որպեսզի այդ գործընթացում նրանց հետ համակարգված աշխատանք կատարվի»,-ասաց Արա Գոչունյանը: Պոլսի պատրիարքի տեղապահի` փետրվարի 17-ին նախատեսված ընտրությունը տեղի չի ունենա:
1in.am
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02