Երբ հայտարարեցի, որ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով եմ առաջադրվելու, քանի որ ՀՀԿ-ում տեղ չկա, վստահ եմ` բոլորն էլ հասկացան, որ կատակում եմ…
Հիմա ավելի լուրջ. Արագածոտնի մարզում` անկախ այն բանից պատգամավոր եմ եղել, թե` ոչ , ժողովրդի նկատմամբ կրել եմ իմ պատասխանատվության չափաբաժինը, իմ անձնական միջոցներով` փորձելով աջակցել տեղի բնակչության առջև ծառացած խնդիրների լուծմանը:
Վերջին 5 տարիներին` չլինելով խորհրդարանում , այնպես եմ ապրել , որ մարզում շատերը շարունակում են ինձ դիմել` որպես իրենց պատգամավորի, քանզի նրանք չէին էլ զգացել` ես մանդատ ունեմ, թե` ոչ: Իմ և մարզի բնակչության միջև ձևավորված փոխվստահությունն ու բարեկամական հարաբերություններն էլ ինձ ստիպեցին մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին և խորհրդարանական մանդատի ուժը ծառայեցնել` իմ ընտրողների կյանքը ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու նպատակով:
Գագիկ Ծառուկյանի հետ ունեմ ընկերական և մտերմիկ հարաբերություններ, կիսում եմ նրա կողմից առաջ քաշված հիմնախնդիրները, և դա է հիմնական պատճառը, որ որոշեցի ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով: ՀՀԿ-ից դուրս գալու մասին չեմ ուզում խոսել, կասեմ ընդամենը մեկ բան` անում եմ ամեն ինչ ժողովրդի և պետության համար:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44