Թուրքիան հանդես է եկել Սիրիայում սահմանափակ քանակությամբ ամերիկյան զորքեր տեղակայելու առաջարկով՝ անվտանգության տեղի ուժերին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն անվտանգության հարցերով Մյուխենի համաժողովին, գրում է ТАСС-ը:
«Երկու օր առաջ Թուրքիա է այցելել ԱՄՆ ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Ջոզեֆ Դանֆորդը: Մենք ամերկյան կողմին առաջարկել ենք Սիրիա հատուկ նշանակության զորքեր ուղարկել տեղի չափավոր (ընդդիմադիր) ուժերի աջակցության համար»,- հայտնել է նախարարը:
Չավուշօղլուն ուշադրությունն ուղղել է նրա վրա, որ 2016 թվականի օգոստոսի 24-ից Թուրքիայի զինված ուժերի և «Սիրիական ազատ բանակի» «Եփրատի վահան» գործողությունն ապացուցել է իր արդյունավետությունը որպես «համագործակցության գաղափար տեղի խմբավորումների և Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի միջև, որոնք սիրիական ուժերին լուրջ աջակցություն են տրամադրում ցամաքում»:
«Շուտով կգրավվի Էլ-Բաբը, և դրանից հետո մենք կարող ենք նաև համատեղ ուժերով վերցնել Ռաքքան: Ռաքքան կարելի է գրոհել կոալիցիայում մեր դաշնակիցների հետ՝ ԱՄՆ-ի հետ: Մենք նրանց համար բացել ենք մեր Ինջիրլիկ ավիաբազան»,- ասել է նա:
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02