ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատորները կողմ են Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելուն: Reuters-ի հաղորդմամբ՝ այս մասին հանրապետական Լինդսի Գրեմը հայտնել է Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ:
Հանրապետական սենատորները Իրանին մեղադրում են ՄԱԿ ԱԽ բանաձևերը խախտելու, բալիստիկ հրթիռների փորձարկման և Մերձավոր Արևելքում իրավիճակի «ապակայունացման» համար: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ Կոնգրեսը լրջորեն վերաբերվի Իրանին՝ նկատի ունենալով ամենը, ինչ նա արել է միջուկային ծրագրի սահմաններից դուրս»,- ասել է Գրեմը: Նա նաև նշել է, որ մյուս հանրապետականները ևս ուզում են միջոցներ ներդնել՝ Իրանին ստիպելու համար պատասխանատվություն կրել իր գործողությունների համար:
Հունվարի վերջին Fox News հեռուստաալիքը, հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին, հայտնեց, որ Իրանը միջին հեռահարության հրթիռ է փորձարկել: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «Իրանը կրակի հետ է խաղում», իսկ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնեց հակաիրանական պատժամիջոցները:
Ի պատասխան՝ իրանցի պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ Իրանը լիակատար իրավունք ունի իր պաշտպանական ծրագրերն իրականացնելու և հրթիռային փորձարկումները չեն հակասում ո՛չ Գործողությունների համատեղ բազմակողմանի ծրագրին (Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիր), ոչ՛ ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին:
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02