Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում է նշանակել թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Հերբերտ Ռայմոնդ ՄքՄասթերին, ում ընտրությունը բավականին տարօրինակ է շատերի համար:
Ինչպես նշում է Reuters-ը, ՄքՄասթերը հայտնի է իր ուղղախոսությամբ և իշխանությունների հանդեպ հնչեցրած քննադատություններով: Ուստի՝ շատերի համար անհասկանալի է, թե ինչ գործ ունի ՄքՄասթերը Սպիտակ տանը՝ մի վայրում, որտեղ քննադատությունը չի ողջունվում:
«Ռազմական շրջանակում նա խիստ հարգված մարդ է, և մեզ համար մեծ պատիվ է նրա հետ աշխատելը: Նա շատ տաղանդավոր է ու ահռելի փորձառություն ունի»,-լրագրողների համար իր որոշումը մեկնաբանել է Թրամփը:
Աղբյուրը նկատում է, որ ԱՄՆ նախագահի և նորանշանակ խորհրդականի առաջին լուրջ տարաձայնությունը կլինի Ռուսաստանի հարցում: Հայտնի է, որ Թրամփը Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, մինչդեռ ՄքՄասթերն այն կարծիքին է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է Միացյալ Նահանգների համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, ում մեղադրում էին Ռուսաստանի հետ կապեր ունենալու համար:
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02