Փոքր ՀԷԿ-երի մասնաբաժինը Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի կառուցվածքում ավելացել է։ Նախորդ տարի այն կազմել է արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 13 տոկոսը, որը 4 տոկոսով գերազանցել է 2014թ. ցուցանիշը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, էներգաարտադրության կառուցվածքում փոքր ՀԷԿ-երի մասնաբաժնի փոփոխությունը կապված է ինչպես կայանների թվի, այնպես էլ արտադրության ծավալների ավելացման հետ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի խոսքով, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործել է 178 փոքր հիդրոկայան։ Նախորդ տարվա ընթացքում դրանց քանակը համալրվել է 5-ով։ Փոքր ՀԷԿ-երի գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ։ 2016թ. դրանք արտադրել են գրեթե 957 մլն.կվտ/ժ էլեկտրաէներգիա։ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի քանակը կշարունակի ավելանալ.
«Ըստ տրամադրված լիցենզիաների, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում է գտնվում ևս 39 ՓՀԷԿ՝ նախագծային մոտ 74 մեգավատ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտ/ժ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությամբ»,- ասել է Հայկ Բադալյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը լուրջ կարևորություն է տալիս արդյունավետ, բնապահպանական տեսանկյունից՝ անվտանգ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացին՝ այն համարելով վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություններից մեկը:
Հիշեցնենք, որ շարունակվում է ՀԷԿ-երի նկատմամբ տեխնիկական նոր պահանջների սահմանման գործընթացը: Այն հնարավորություն կտա բարելավել շահագործման պայմանները և ապահովել փոքր հիդրոէներգետիկայի կայուն զարգացումը։
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
13:02 08.05.26
11:04 08.05.26
12:14 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
10:22 08.05.26
11:22 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44