Փետրվարի 21-ին անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող «Քլոր տեղափոխող ավտոմեքենայի վթարի դեպքում հակազդման գործողությունների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժությունը, որին ներկա էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Շտաբային ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը. միջոցառմանը որպես դիտորդ մասնակցում էին ԵՄ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) Գերազանցությունների կենտրոնի ներկայացուցիչներ Զբիգնև Կրասնոդեբսկին ու Քաթրին Վանդերստինը, ինչպես նաև՝ ՀՀ տարբեր գերատեսչությունների, ԱԻ նախարարության մարզային փրկարարական վարչությունների և այլ շահառու կառույցների ներկայացուցիչներ:
ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց միջազգային դիտորդների մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ դիտորդները բացի մասնակցությունից կունենան նաև իրենց ներդրումը Հայաստանում ոլորտի զարգացման մեջ: Նա ասաց, որ շտաբային ուսումնավարժանքը հնարավորություն կտա քլորի անվտանգ տեղափոխման առկա խնդիրները հետագայում ՀՀ Կառավարությանը ներկայացնելու համար: Նախարարն ընդգծեց նաև, որ նորմատիվային բազայի արդիականացումն այսօր հրատապ լուծում պահանջող կարևոր խնդիրներից է:
Ուսումնավարժության ընթացքում խաղարկվեցին քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը, ինչպես նաև՝ քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունների համար նախատեսված պլանները և շահագրգիռ մարմինների գործառույթների իրականացումը:
Շտաբային ուսումնավարժությանը մոտ ապագայում կլրացնի նաև դաշտային ուսումնավարժության անցկացումը, որը հնարավորություն կտա շահագրգիռ ուժերին գործնականում ստուգելու և զարգացնելու իրենց կարողությունները:
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
13:02 08.05.26
11:04 08.05.26
12:14 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
10:22 08.05.26
11:22 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44