Քաղաքականության մեջ կան իրարից տրամագծորեն տարբերվող իրավիճակներ, որոնց շրջանակներում արդյունավետ կարող է լինել քաղաքական առաջնորդի առանձին որոակները: Թերևս, այս ամենից միակ պարզ, բայց միաժամանակ նշանակալի հետևությունն այն է, որ առաջնորդը փայլուն պետք է տիրապետի և ունենա լիդերի հավաքական կերպարը ամբողջացնող բոլոր որակները:
Հարիզմատիկ առաջնորդը միշտ չէ, որ մասնագետների ներկայացրած «մեծ գործիչն» է, և այդ առաջնորդը բոլորովին էլ միայնակ հերոսը չէ։ Չնայած նրան շրջապատող զանգվածային ոգևորությունը, որը կարելի է համեմատել միայն կրոնական զգացումի հետ, այս երևույթը միանգամայն սոցիալական է, և հարիզմատիկ կարողության մասին լեգենդը պահպանելու համար, ինչպես այլ տիպի քաղաքական գործիչների դեպքում, անհրաժեշտ են շոշափելի ռեսուրսներ և որոշակի սոցիալական խմբերի և կառույցների անընդհատ ջանքերը և մշտական աշխատանքը։
Վիճակագրության համաձայն, աշխարհի բնակչությունը, ընդհանրապես բավական վատ է վերաբերում քաղաքական առաջնորդներին: Յուրաքանչյուր 10-ից 6-ը համոզված է, որ քաղաքական գործիչներն անազնիվ են, չափից ավելի մեծ իշխանություն ունեն և իրենցից ավելի հզորների ազդեցության տակ են գտնվում։
ՀՀ նման փոքր երկրներում, որոնց առաջ ծառացած են աշխարաքաղաքական լուրջ մարտահրավերներ, անհրաժեշտ են ինտելեկտուալ, հայրենասեր, զոհաբերության պատրաստ և ոչ ընչաքաղց լիդերներ: Հատկապես առանձնացրել եմ լիդերին բնորոշող այս չորս բաղադրիչը, քանի որ հենց դրանցով պայմանավորված է կառուցվում պետության հետագա քաղաքական օրակարգերը և տեսլականը:
Փոքր երկրին անհրաժեշտ է հայրենասեր լիդեր, քանի որ կոսմոպոլիտիզմն ուղղակի կործանարար հետևանքներ կունենա ազգային դիմագծի պահպանման համար: Զոհաբերության գնալու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ ցանկացած ստեղծված կացությունում լիդեր-ղեկավարը կարողանում է իր անձնականը ստորադասել պետականին, և ցանկացած պահի հրաժարվել պաշտոնից ու լծակից (1998 թվականի փետրվարյան դեպքերը նշածիս վառ օրինակն է. մինչ այժմ չունենք մեկ այլ նախագահ, ով հրաժարական է տվել):
Հայ ազգը կարիք ունի պետական գործիչների, իսկ քաղաքական գործիչների պակաս առօրյայում չկա: Որպես պետական մտածելակերպով գործիչներ կառանձնացնեմ Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Ալեքսանդր Մյասնիկյանին, Աղասի Խանջյանին: Հատկապես այս չորս անհատներին, որովհետև տարբեր իրավիճակներում առանձնացել են իրենց ազգային հատկանիշներով` մոռանալով սեփական ամբիցիաների մասին. ի դեպ նրանցից երկուսը մահացել են ոչ իրեն բնական մահով հենց այդ գաղափարներին և արժեհամակարգին դավանելու պատճառով:
Հետխորհրդային Հայաստանում պետական գործիչների պակաս իրականում ունենք, նախընտրական ինտրիգներից խուսափելու համար անուններ չեմ առանձնացնի, ուղղակի նշեմ, որ պետական գործիչները ազգի փրկությունն է:
Պատահական չի, որ գոյություն ունի մի պարզ ճշմարտություն. քաղաքական գործիչները մտածում են գալիք ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները` գալիք սերունդների:
18:48
18:35
17:57
17:48
17:32
17:15
16:57
16:45
16:23
16:09
14:52
14:23
14:07
13:54
13:37
12:55
12:39
12:13
11:52
11:35
11:09 27.04.26
15:05 27.04.26
17:48 28.04.26
09:02 27.04.26
16:57 28.04.26
14:55 27.04.26
13:54 28.04.26
11:55 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44