ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Եթե մենք իսկապես հանձնառու ենք փոխադարձ ընդունելի լուծում որոնելու անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային պայմանավորվածություններին, իմ խորը համոզմամբ, Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ներկայիս ձևաչափին այլընտրանք չկա»,- հայտարարել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ համանախագահների եռյակի առաջատար դերի օգտին բազմիցս հանդես են եկել ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այնպես էլ ԵԱՀԿ բոլոր անդամները:
«Համանախագահներն անգործության մատնված չեն: Ես չեմ կարող այդպես որակել այն, ինչ այժմ այդ եռյակի շրջանակներում տեղի է ունենում: Համանախագահներն իրենց եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք պարբերաբար տարածվել են որպես ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթեր, արտահայտվել են բանակցային գործընթացի արագացման և ակտիվացման օգտին: Վերջին նման փաստաթուղթն ընդունվել է բառացիորեն օրերս՝ անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովի շրջանակներում: Այդ փաստաթղթերը բաց են և առանց երկիմաստության նշում են այդ ձևաչափով և այն սկզբունքներին համահունչ աշխատելու անհրաժեշտության մասին, որոնք համանախագահների աջակցությամբ կողմերը համաձայնեցրել են»,- ասել է Լավրովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
«Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության փոխադարձ ընդունելի լուծման որոնումը շարունակելու օգտին՝ այն փաստաթղթերի հիման վրա, որոնք վերջին տարիներին ստորագրվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է Լավրովը:
«Ընդհանուր առմամբ, ես վստահ եմ, որ բանակցությունները կնպաստեն մեր բարեկամական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը»,- հավելել է նա:
tert.am
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02