Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է տարբեր մարզերի 12 համայնքների ղեկավարների, որոնք 2016 թվականին ապահովել են համայնքների սեփական եկամուտների աճ և նույնը նախատեսել են նաև 2017 թվականին: Հանդիպմանը մասնակցել են Աբովյան, Այգեհովիտ, Բասեն, Վահան, Ախուրյան, Սարապատ, Ուրցաձոր, Ամասիա, Տեղ, Մեղրի և Զառիթափ համայնքների ղեկավարները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարապետյանը նշել է, որ ընտրվել են այն 12 համայնքները, որոնց զարգացման ծրագրի նկատմամբ կա վստահություն, որոնք ունեն սեփական եկամուտների աճի գոհացնող տեմպեր: «Ցանկանում ենք ձեզ հետ քննարկել համայնքային զարգացման ծրագրերը, թե ի՞նչ եք ակնկալում կառավարությունից, ի՞նչով կարող ենք աջակցել, որպեսզի շարունակեք ոգևորված ու ակտիվ աշխատել»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվանից մարզպետերի, համայնքների ղեկավարների աշխատանքը գնահատվելու է նոր մեթոդաբանությամբ, շատ ավելի խորը վերլուծությամբ: «Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում, բայց մենք պետք է ձեզ հետ համայնքում, քաղաքում, պետությունում կարգապահություն ապահովենք: Եթե ցանկանում եք ձեր համայնքը զարգացնել, ապա ձեր գործառույթները պետք է հստակ կատարեք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ենթակառուցվածքների բարելավման, Էներգախնայող լուսավորության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, գյուղմթերքի վերամշակման, վառարանների արտադրության, անասնապահության զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը և համայնքին կարող են ապահովել տնտեսական արդյունք: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել ծրագրերը և ցուցաբերել համապատասխան օժանդակություն: «Մեզ պետք է ներկայացնեք արդյունք ապահովող ծրագրեր և հերթով, կոնկրետ խնդիրները լուծելով՝ պետք է գնանք առաջ»,- նշել է կառավարության ղեկավարը:
15:29
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
13:02 08.05.26
11:04 08.05.26
12:14 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
10:22 08.05.26
11:22 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44