Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալն ու լայն կոնսոլիդացիա ստեղծելու որոշուման մասին հայտնելը, մի շարք հասարակա-քաղաքական ուժերի և գործիչների, հանուն պետության և ժողովրդի բարեկեցիկության պայքարելու ցանկությանը նոր ջիղ և եռանդ հաղորդեց: Լայն կոնսոլիդացիան ներառելու էր բոլոր այն ուժերին և գործիչներին, ովքեր ինքնանպատակ կերպով չեն զբաղվում քաղաքականությամբ՝ առաջնորդվելով զուտ սեփական ամբիցիաներով, այլև համընդհանրուրի շահերին առաջնահերթություն տվող ուժեր և գործիչներ էին հարկավոր: Այս ենթատեսքում «Ծառուկյան» դաշինքը ստեղծման առաջին իսկ օրվանից բազմաթիվ ուժերի և գործիչների կողմից համագործակցության առաջարկներ էր ստանում, սակայն ի շնորհիվ Գագիկ Ծառուկյանի քաղաքական փորձառության, հենց սկզբից էլ շահամոլների հետ համագործակցությունը դադարեցվել է, նախապատվություն տալով միայն արդար և անաչառ գործելաոճ դավանող ուժերին և գործիչներին: Որոշ կուսակցությունների ներկուսակցական տարաձայնությունների և տարակարծության պատճառով, օբյեկտիվ որոշում կայացվեց, դադարեցնել տվյալ ուժերի հետ համագործակցությունը, քանզի պառակտված և երկփեղկված ուժերի հետ կոնսոլիդացիա ձևավորելը իրատեսակն չէ, իսկ արդյունավետության տեսանկյունից ոչ նպատակահարմար: Զավեշտալին այս ամենի մեջ, այդ որոշ կուսակցությունների «աբիժնիկ» դրսևորումներն էին առ այն, երբ դուրս մնալով դաշինքի կազմից, փորձեր են արվում դաշինքի դեմ ուղղված գործողությունների դիմել, որոնք բնականաբար ոչ բովանդակային են և անտրամաբանական: Նմանատիպ դրսևորմամբ հանդես են եկել վերոնշյալ կուսակցություններից մեկի երիտասարդ կազմը, իրենց շահերը սպասարկող կայքերից մեկով, փորձել են անհիմն ձևակերպումներ պարունակող հոդված հրապարակել, որն ուղղված է դաշինքի գործունեության դեմ և ըստ էության քննադատական տարրեր է պարունակում իր մեջ: Ինչպիսի կարծիք կարելի է ձևավորել նմանատիպ ճղճիմ և փոքրոգի արարածների նկատմամբ, դատեք ինքներդ, մարդիկ ովքեր ժամ առ ժամ, փոփոխության են ենթարկում սեփական սկզբունքներն ու համոզմունքները և առաջնորդվում են փողին մունաթ սկզբունքով: Նմանատիպ գործողությունները միանշանակ չեն կարող որևէ բացասական աուրա ստեղծել դաշինքի շուրջ, քանզի դիլետանտությունը հոդվածի հենց սկզբից էլ իրեն զգացնել է տալիս, իսկ նման դեղնակտուցները ցանկացած պարագայում չեն կարող իրենցից արժեք ներկայացնել և դեմ դուրս գալ մի հզոր և կայացած քաղաքական միավորման, որի անունն է «Ծառեուկյան» դաշինք:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15