Slaq.am-ի զրուցակիցն է ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյանը, որից փորձել ենք պարզել, թե արդյո՞ք պատգամավորը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին և ի՞նչ աշխատանքներ են արվել ընտրությունների հետ կապված:
-Պարոն Արսենյան արդեն հայտնի է, որ Դուք մասնակցելու եք ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ռեյտինգային ձևաչափով, ի՞նչ եք արել այս ժամանակահատվածում, արդյո՞ք նախընտրական քարոզչությանը պատրաստվել եք:
-Կարծում եմ, ցանկացած անձ, ով հայտարարել է, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, արդեն պատրաստ է քարոզչություն իրականացնել՝ դա ընտրությանը մասնակցելու կարևորագույն ձևաչափերից մեկն է, որի միջոցով քո ընտրողին տեղեկացնելու ես առաջիկա ծրագրերիդ, անելիքներիդ մասին: Մենք ժամանակից առաջ չենք ընկնելու ու որևէ բան չենք անելու, մինչեւ սահմանաված ժամանակահատվածում քարոզչությունը չսկսվի: Հիմա մենք մեր անելիքներն ենք հստակեցնում, քննարկումներ ենք անցկացնում մեր թիմակիցներով ու հստակ որոշում ենք, թե ինչը երբ է արվելու: Քարոզչական աշխատանքներին նախապատրաստվելը երկար ու դժվարին գործ է, դու պետք է շատ կարճ ժամանակահատվածում քո ընտրողին ներկայացնես այն ամենն, ինչ ցանկանում ու պատրաստվում ես անել: Տարիների փորձն օգնում է դրանք անել հերթով ու ժամանակին:
-Քաղաքական ուժերը հայտարարում են, որ շատ թեժ մրցակցություն է լինելու Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, որտեղ Ձեր թեկնածությունն առաջադրել եք: Արդեն նկատո՞ւմ եք այդ թեժությունը:
-Իրականում նման բան չկա, ամեն մեկն իր աշխատանքն է անում, ամեն մեկն իր անելիքն ունի, թեժ իրավիճակներ լինում են ճակատամարտերում, իսկ մենք ընդամենը Ազգային ժողովի ընտրությունների ենք մասնակցելու: Սովորական քաղաքական իրավիճակ է: Արտառոց բաներ մի փնտրեք:
-Տեղեկություններ կան, որ բոլոր ՀՀԿ-ականներից ձայների քանակ են պահանջել, ըստ տեղեկությունների պետք է ՀՀԿ-ականները ամեն ինչ անեն այդ քանակն ապահովվելու համար: Դուք ի՞նչ եք անելու:
-Ես չգիտեմ, թե ով ինչ տեղեկությունների է տիրապետում, կամ ինչ տեղեկություններ է տարածում, բայց իրականում նման բան չկա: Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ կկրկնեմ՝ ես աշխատելու եմ ի նպաստ Հանրապետական կուսակցության, իսկ դա բնական երևույթ է, ի վերջո ես այդ կուսակցության ներկայացուցիչն եմ:
-Պարոն Արսենյան, ըստ Ձեզ` ինչո՞ւ պետք է կրկին Ձեզ ձայն տան Ձեր հարազատ մարզի բնակիչները, ինչպե՞ս եք պատրաստվում համոզել նրանց:
-Համոզելը սխալ բառ է, ուղղակի մենք միասին դեռ շատ կիսատ թողած գործեր ունենք, մենք գիտենք մեր խնդիրները և գիտենք, որ դրանք պետք է միասին հաղթահարենք, միասին գտնենք այն լուծումները, որոնք անհրաժեշտ են: Մենք միասին պետք է շարունականք մեր ճանապարհը՝ ավելի լավ ապագա ունենալու համար:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01