Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի իշխանություններին սիրիական Հալեպի մոտակայքում ռուսական օդուժի հարվածից մահացած 3 թուրք զինվորականի մահվան հանգամանքների վրա աչք փակելու համար:
Ինչպես գրում է թուրքական t24.com.tr կայքը`Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պարտավոր է փոխել իր արտաքին քաղաքականության հարցում ունեցած մոտեցումը և որ իշխանությունների ձեռնարկած բազմաթիվ քայլեր ամոթալի են Թուրքիայի Հանրապետության համար:
«Այսքան զիջողական լինելն անթույլատրելի է: 3 մահացած զինվորի համար հայտարարեցիք, թե` «բարեկամական կրակից են զոհվել»: Կարծես թե լավ բան է: (ԱՄՆ նախագահ) Թրամփի զանգին օրերով սպասեցիք, արանքը ծանոթներ խառնեցիք: Սա Թուրքիայի Հանրապետության ապագայի ու արտաքին քաղաքականության համար վտանգավոր ճանապարհ է», - ասել է քեմալականների առաջնորդը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ռուսական օդուժի չնախատեսված ավիահարվածի հետևանքով Հալեպում 3 թուրք զինծառայող է զոհվել: ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվել էր, որ ռուսական ռմբակոծիչները մարտական առաջադրանք էին կատարում Էլ-Բաբ քաղաքի շրջակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին ոչնչացնելու ուղղությամբ:
10:45
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02