«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այլևս ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում չէ, նա զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 45-րդ համարը, ավելին՝ ինքը հայտարարել է, թե հաջորդ ԱԺ-ում չի լինի, այլ գործունեությունը կշարունակի գործադիրում։ Սահակյանը, սակայն, չի մանրամասնել, թե գործադիրում կոնկրետ ի՞նչ պաշտոն է ստանալու։ Եվ ահա «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին քննարկվում է Հովհաննես Սահակյանին ԱԺ ընտրություններից հետո Լոռու մարզպետի պաշտոնում նշանակելու հարցը։ Միաժամանակ չի բացառվում, որ նրան նշանակեն ՀՀ արդարադատության փոխնախարար։ Տեղեկությունները փորձեցինք ճշտել անձամբ Հովհաննես Սահակյանից, սակայն երեկ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Իսկ Լոռու ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»–ի հարցին ի պատասխան՝ նշեց. «Ես նման տեղեկություն չունեմ և առաջին անգամ եմ լսում նման բան»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Ժողովուրդ թերթի այսօրվա համարում։
17:54
17:37
17:23
16:45
16:23
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14