Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրապարակեց Կովկասյան բարոմետր 2015-ի՝ Հարավային Կովկասի երկրներում ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով 2004թ.-ից ի վեր իրականացվող հանրային կարծիքի հետազոտության արդյունքները: Դրանք հարուստ տեղեկատվություն են պարունակում տարածաշրջանում սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների մասին հանրային կարծիքի վերաբերյալ: 2015թ. հարցումն անցկացվել է միայն Հայաստանում և Վրաստանում՝ պատահականորեն ընտրված 4200 տնային տնտեսություններում (1869 և 2251՝ համապատասխանաբար): Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հանրությանն առավել հուզող հիմնահարցերը թե՛ Հայաստանում, և թե՛ Վրաստանում շարունակում են մնալ գործազրկությունն ու աղքատությունը. գործազրկությունը որպես կարևորագույն խնդիր մատնանշել են 2015թ. Հայաստանում հարցվածների 40 տոկոսը, Վրաստանում՝ 51 տոկոսը, իսկ աղքատությունը՝ համապատասխանաբար 17 և 16 տոկոսը: Հետաքրքիր է, որ իրենց երկիրը ոչ ժողովրդավարական համարողների բաժինը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է` 2015թ. Հայաստանում հարցվածների շրջանում կազմելով 32 տոկոս (2013թ. 28 տոկոսի դիմաց), իսկ Վրաստանում` 17 տոկոս (2013թ. 11 տոկոսի դիմաց): Ի դեպ, իրենց երկիրը ոչ ժողովրդավարական էին համարել 2013թ. Ադրբեջանում հարցվածների 18 տոկոսը: Հանրային կառույցների նկատմամբ նվազող վստահության համատեքստում շահեկանորեն առանձնանում են բանակն ու եկեղեցին: Բանակին լիովին և ավելի շուտ վստահում է 2015թ. Հայաստանում հարցվածների 76 տոկոսը (2013թ.՝ 62 տոկոս), իսկ Վրաստանում՝ 74 տոկոսը: Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ նոր հարցերի պատասխանները ցույց են տալիս, որ 2015թ. հարցվածների միայն 15 տոկոսն է հավանություն տալիս առաջիկա սահմանադրական բարեփոխումներին, և 9 տոկոսը՝ կուտակային կենսաթոշակային համակարգին: Ըստ հետազոտության արդյունքների՝ ի տարբերություն Վրաստանի, Հայաստանի հասարակությունը մեծապես սատարում է երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (համապատասխանաբար՝ 21 և 52 տոկոս): Եվրոպական միությանն անդամակցելուն հավանություն է տվել Հայաստանում հարցվածների 37 տոկոսը, իսկ Վրաստանում՝ 41 տոկոսը: Չնայած տարածաշրջանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական բարդ զարգացումներին, մարդիկ շարունակում են ապրել և արարել. 2015թ. Հայաստանում և Վրաստանում հարցվածների երջանկության միջին ինքնագնահատականը համապատասխանաբար կազմել է 6.5 և 6.6 միավոր (1-10 սանդղակով): Հարավային Կովկասում հասարակագիտությունն ու հանրային քաղաքականությունը զարգացնելու առաքելությանը հավատարիմ՝ ՀՌԿԿ-ն ազատորեն հասանելի է դարձնում տվյալների շտեմարանները, գործիքներն ու հարակից փաստաթղթերը Կովկասյան բարոմետրի և ՀՌԿԿ-Հայաստանի կայքերում:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47