Կապանի «Գանձասար» մարզադաշտը որակազրկվել է 2016/17 մրցաշրջանի երկրորդ հատվածի համար: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը՝ մեջբերելով ՀՖՖ-ի Արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանի խոսքերը.
«Նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում Կապանի մարզադաշտը վերապահումով էր հաստատվել և ակումբին հնարավորություն էր տրվել շտկել առկա թերությունները։ Սակայն մինչև ներկա մրցաշրջանի մեկնարկը կատարված ստուգումը կրկին հայտնաբերել էր այդ նույն թերությունները։
Դրանք այնպիսի քանակի և տեսակի թերություններ էին, որ ակումբը կամ մարզադաշտի ղեկավարությունը չէին կարող հասցնել շտկել դրանք մինչև առաջնության մեկնարկը։ Այդ պատճառով ՀՖՖ-ն ակումբի և մարզադաշտի համար սահմանել էր ավելի երկար վերջնաժամկետ՝ մինչև 2016 թվականի հոկտեմբեր ամիսը այդ թերությունները շտկելու համար։ Այդ թերությունները վերաբերում էին ինչպես խաղադաշտին, այնպես էլ հանդերձարաններին, երկրպագուների և լրագրողների համար նախատեսված նստատեղերին, սանիտարական պայմաններին։
Մասնավորապես, խաղադաշտի անհամաչափությունը, անհարթությունը, որոշակի տեղերում նույնիսկ խոտածածկի իսպառ բացակայությունը, նախավարժանքի համար նախատեսված տարածքի վատթար վիճակը և խաղադաշտի երկայնքով առկա մետաղյա բաց խողովակները մեծ վտանգ են ներկայացնում ֆուտբոլիստների համար։ Մարզադաշտի տրիբունան ապահովված չէ համարակալված, անհատական և թիկնակով նստատեղերով։
Մարզադաշտում չկա որևէ հարմարություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Չկան նրանց համար հատկացված առանձին տեղեր։ Կանոնակարգին բացարձակապես չեն համապատասխանում մարզադաշտի հանդերձարանները։ Մասնավորապես, դրանք բավական փոքր են և չեն բավարարում ֆուտբոլիստների նվազագույն քանակի համար։ Թե ֆուտբոլիստների, թե մրցավարների հանդերձարանները ապահովված չեն ցնցուղներով, զուգարանով և մերսման սեղաններով։ Առկա սակավաթիվ ցնցուղները, զուգարանները և մերսման երկու սեղանները գտնվում են հանդերձարաններից դուրս և ընդհանուր են երկու թիմերի ու մրցավարների համար։ Այս հանգամանքն անընդունելի է ինչպես կանոնակարգային դրույթների, այնպես էլ անվտանգության նորմերի ապահովման տեսանկյունից։
Ընդ որում, պետք է նշել, որ զուգարաններն առանց զուգարանակոնքի են, իսկ սանիտարական նորմերը թե զուգարաններում, թե առհասարակ հանդերձարաններում որևէ կերպ ապահովված չեն։ Մարզադաշտում առկա պատվավոր հյուրերի օթյակը ուղղակի ժամանակավոր և իրենից վտանգ ներկայացնող կառույց է, որտեղ բարձրանալու համար անհրաժեշտ է անցնել տեխնիկական գոտով, ինչը անընդունելի է կանոնակարգային բոլոր նորմերով, իսկ օթյակ տանող աստիճանները բավական վտանգավոր են։ Ինչևէ, սահմանված վերջնաժամկետի շրջանակներում ակումբը և մարզադաշտը չեն կարողացել շտկել թերությունները և անգամ քայլեր չեն ձեռնարկվել այդ թերությունների շտկման ուղղությամբ։
Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ Կապանի մարզադաշտը նախորդ երկու մրցաշրջանների համար նույնպես վերապահումով էր հաստատվել նույն թերությունների պատճառով, ՀՖՖ-ն նոյեմբերին որոշում կայացրեց որակազրկել Կապանի մարզադաշտը 2016/17 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ հատվածի համար և մինչև հայտնաբերված թերությունների շտկումը»,- ասել է Արթուր Ազարյանը:
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:00
10:00
10:00
10:00
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
14:03 27.10.26
19:23 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
10:00 27.10.26
17:32 28.10.26
19:52 28.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02