Երևանի «Բանանցի» շարքերն է համալրել սերբ հարձակվող Նենադ Ինյացը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Սերբիայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի և Հունաստանի առաջնություններում՝ հանդես գալով «Ամկար», «Վոլգա», «Ալ-Անսար», «Ատիրաու», «Էրգոտելիս» և այլ ակումբներում:
Նրա վերջին ակումբն է եղել սերբական «Զեմունը»: Նենադ Ինյացը «Բանանցին» էր միացել Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ և գոլի հեղինակ էր դարձել Յուրմալայի «Սպարտակի» դեմ ստուգողական խաղում.
«Ընկերներիցս հետաքրքրվեցի և իմացա, որ «Բանանցում» կան լավ պայմաններ, կա լավ թիմ, որը խաղացել է Եվրոպա լիգայում: Հետո արդեն ինքս տեսա մարզաբազան և համոզվեցի, որ ամեն ինչ լավ է այստեղ:
Փառք Աստծո, լավ ստացվեց և գոլ խփեցի «Բանանցի» կազմում իմ առաջին խաղում: Ինձ դուր եկավ թիմը և կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի: Գիտեմ, որ «Բանանցի» գործերը հիմա այնքան էլ լավ չեն մրցաշարային աղյուսակում, սակայն պետք է մարզվենք, խաղանք և պայքարենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- «Բանանցի» պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Նենադ Ինյացը:
Հավելենք, որ Նենանդ Ինյացը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 4-ին: Նրա հասակն է 191 սմ, քաշը՝ 88 կգ:
«Բանանցում» Նենադ Ինյացը հանդես կգա 12 համարի մարզաշապիկով:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02