Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի ու հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլու, ապա և նախագահ Մարգվելաշվիլու հետ:
Վրաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների կառավարությունների կազմով տեղի ունեցած հանդիպման արդյունքները և նշել, որ ներկայացված նախաձեռնությունները խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։ Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ խորհրդարանական և կառավարական մակարդակներում կառուցողական համագործակցությունը լավ հիմք է հարաբերությունների հետագա խորացման համար՝ այդ թվում նոր ուղղություններով։
Ներկայացնելով հանդիպումից մանրամասներ Կ. Կարապետյանը նշել է, որ քննարկվել է հայ-վրացական կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։
«Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի, մասնավորապես տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրականացման առումով։ Հայկական կողմը պատրաստ է հարթակներ տրամադրել վրացի գործարարներին այլ շուկաների հասանելիությունը բարձրացնելու համար։ Միաժամանակ վրացի մեր գործընկերների հետ ակնկալում ենք առավել սերտացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:
Պետք է ընդգծել, որ Կ. Կարապետյանի հետ Վրաստան են մեկնել մի շարք նախարարներ, ինչը խոսում է հանդիպումների ու քննարկման առարկաների լայն սպեկտորի մասին:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44