«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ՀՀԿ շտաբում խիստ «կարեւոր» օր է: «Ատյան» են կանչվել ՀՀԿ ցուցակի բոլոր ռեյտինգայինները` ցուցումներ ստանալու, ականջաքաշվելու, իրենց տեղն «իմանալ-գտնելու» մասով:
Սերժ Սարգսյանն այսօր անձամբ կզբաղվի նրանցով, չնայած մինչ այս եւս մի քանի մակարդակներով զգուշացվել են բոլոր ռեյտինգայինները` «ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտուքներ չհրահրել»:
Մասնավորապես, սրանից առաջ մի քանի անգամ շտաբ է կանչվել ՀՀԿ-ում «շրջապատող չորեքշաբթի» մականունն ունեցող Մուրադ Մուրադյանը (բնապահպանության նախարար եղած ժամանակ «օկրուժայուշչայա սրեդա» տերմինը թարգմանել էր «շրջապատող չորեքշաբթի») եւ զգուշացվել` «համը չհանել, առանց այն էլ Աբրահամյանների գործոնով ծանրաբեռնված մարզում խաղեր չտալ, զսպվածություն հանդես բերել»:
Սակայն մինչ Սերժ Սարգսյանը կզբաղվեր իր «չորեքշաբթիներով», շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Ի դեպ, ՀՀԿ-ում երեկ հավեսով հիշում էին, թե ժամանակին ինչ ահարկու ձեռնամարտ տեղի ունեցավ Վահրամ Բաղդասարյանի եւ Մուրադ Մուրադյանի միջեւ` «Ռենեսանս» ռեստորանում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի կենացը չխմելու պատճառով ստացած դիտողությանն ի պատասխան Մուրադ Մուրադյանը ձիթապտղի կորիզ էր շպրտել բռնցքամարտիկ Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ, վերջինս էլ մի լավ մուշտի էր տվել նրան, հետո արդեն «թիմային» ծեծկռտուք էր տեղի ունեցել:
Երեկ մենք տեղեկացանք նաեւ, որ նախօրեին Մասիսում տեղի ունեցած միջադեպը կտրուկ «նվազեցրել» է պառլամենտում հայտնվելու Մուրադ Մուրադյանի շանսերը․ նրան ասվել է՝ «Ավշարի» դեմ ոտնձգություններ չի կարելի թույլ տալ, նրանք Սերժ Սարգսյանի առանձնահատուկ սերն են վայելում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:32
15:58
15:38
15:13
13:24
13:09
12:48
12:32
12:13
10:10
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:24 21.06.25
12:32 21.06.25
15:58 21.06.25
15:13 21.06.25
10:10 21.06.25
16:32 21.06.25
13:09 21.06.25
12:13 21.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03