«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ օրերս նախաքննական մարմնի որոշմամբ «Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանը, որ մեղադրվում էր իր մորաքրոջ որդու ընկերոջն առեւանգելու եւ ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ, ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:
Արա Օսկանյանի եւ նրա մորեղբոր որդու գործողություններից տուժած Նժդեհ Բերբերյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում նախաքննական մարմնի այդ որոշմանը եւ հնարավո՞ր է բողոքարկի այն. «...վարույթն իրականացնող մարմինը ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին հավանաբար կալանավորման համար բավարար հիմքեր չունենալու պատճառով: Որոշումը բողոքարկելու անհրաժեշտություն իմ վստահորդը չի տեսնում»,- ի պատասխան մեր գրավոր հարցման նշել է Խուդոյանը:
Փաստաբանից հարցրել էինք, թե արդյոք իր վստահորդն ընդունո՞ւմ է, որ պարտք է մեղադրյալներին, եւ եթե այո՝ ի՞նչ պարտքի մասին է խոսքը: Փորձել ենք ճշտել նաեւ՝ ազատ արձակվելուց հետո Օսկանյանը հանդիպե՞լ է Նժդեհ Բերբերյանին: Խուդոյանը այս կապակցությամբ պատասխանել է. «Ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է դեպքի հանգամանքներին եւ նախաքննության ընթացքում կատարված գործողություններին, այլ կերպ ասած՝ նախնական քննության տվյալներ, չեմ կարող հրապարակել, քանի որ դրանք ենթակա են հրապարակման միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Համապատասխան տեղեկատվությունը կարող եք ձեռք բերել ՀՀ քննչական կոմիտեից: Իմ տեղեկություններով՝ նման գործողություններ չեն եղել»:
Իրականում, մեր տեղեկություններով, Բերբերյանի եւ Օսկանյանի վեճի թեման փակված է: Լուրեր կան, որ վերջիններիս հաշտեցնելու համար Բերբերյաններին է այցելել նույնիսկ Վարդան Օսկանյանի կինը՝ Նանի Օսկանյանը: Վերջինիս այցի արդյունքում Բերբերյանի բողոքը հետ է վերցվել, իսկ խնդրո առարկա 1.5 միլիոն դրամի պարտքը համարվել «ջրված»: Երբ փորձեցինք նշված լուրերը ճշտել Նանի Օսկանյանից՝ վերջինս ասաց, թե զբաղված է եւ չի կարող խոսել:
Հիշեցնենք, որ ըստ հարուցված քրգործի նյութերի՝ Արա Oսկանյանն ու նրա մորաքրոջ որդի Հրանտ Սիրադարյանը (վերջինս եւ տուժող Նժդեհ Բերբերյանը համադասարանցիներ են) Լենինգրադյան փողոցում գտնվող «Ռոբերտո» խանութի մոտակայքից առեւանգել են Նժդեհ Բերբերյանին, նստեցրել ավտոմեքենա եւ տարել Աբովյան քաղաք, բռնությամբ ու նրա կամքին հակառակ պահել մեքենայի մեջ՝ պահանջելով վերադարձնել 1,5 միլիոն ՀՀ դրամի պարտքը:
Ըստ քրեական գործի տվյալների՝ պարտքը գոյացել է հետեւյալ կերպ. Նժդեհը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության իր խաղային հաշվեհամարին գտնվող Հրանտ Սիրադարյանի եւ Արա Օսկանյանի գումարներով ﴾մոտ 1 .650 հազար դրամ﴿ եւ պարտվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:54
17:37
17:23
16:45
16:23
15:16
14:34
14:19
13:47
13:17
12:53
12:41
12:17
11:54
11:24
11:09
10:45
10:28
10:12
09:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14