Նրանք շարունակում են իրենց սադրանքի մարտավարությունը այն հույսով, որ Արցախի պատասխանը ի վերջո կլինի ավելի մեծամասշտաբ ռազմական գործողություն․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի՝ Արցախի վրա երկու ուղղություններով հարձակման փորձի մասին՝ ասաց Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը (Լյուքսենբուրգ):
«Ռեժիմը հուսահատ է և դառնում է ավելի ու ավելի իռացիոնալ: Պատերազմը նրանց համար միակ միջոցն է շարունակելու գրավել հանրության աջակցությունը: Դա ողբերգական է և վտանգավոր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել , ըստ որի՝ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր:
Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02