Հոլիվուդյան սիրված դերասանուհի Նատալի Փորթմանը ստիպված է բաց թողնել «Օսկար» կինոմրցանակաբաշխության ամենամյա արարողությունը, որը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա) կիրակի երեկոյան: Ինչպես հայտնում է Variety ամսագիրը, դերասանուհին չի մասնակցի արարողությանը հղիության պատճառով:
«Ցավոք, ես չեմ կարողանա ներկա գտնվել այս տարվա Օսկարին, սակայն երջանիկ եմ այն փաստից, որ պատիվ ունեմ առաջադրված լինելու այլ արժանի թեկնածուների հետ միասին: Բոլորին մաղթում եմ հրաշալի կիրակի երեկո», - ասել է Փորթմանը:
Դերասանուհին առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն դերասանուհի» պատվավոր անվանակարգում «Jackie»-ում խաղացած Ժակլին Քենեդու դերի համար: Չիլիացի ռեժիսոր Պաբլո Լառանի այս ֆիլմը պատմում է ամերիկյան պատմության առավել ողբերգական պահերից մեկի՝ նախագահ Ջոն Քենեդիի սպանության մասին, որը կատարվեց հենց իր կնոջ՝ Ժակլինի աչքի առջև:
Այս անվանակարգում առաջադրված են նաև Իզաբել Հուպերը (Elle), Ռութ Նեգան (Loving), Էմմա Սթոունը (La La Land) և Մերիլ Սթրիփը (Florence Foster Jenkins):
Նշենք նաև, որ 35-ամյա Նատալի Փորթմանն արդեն իսկ օսկարակիր դերասանուհի է. Նա ստացել էր բաղձալի մրցանակը 2010 թվականին «Սև Կարապ» (Black Swan) ֆիլմում առաջատար դերի համար:
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02