Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում երեկ` փետրվարի 26-ին, տաքսու վարորդին սպանել են գյուղացիների աչքի առջեւ:
NEWS.am-ի թղթակցին Թլիկի գյուղապետ Սլավիկ Սալոյանը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել հենց գյուղամիջում:
«Մարդիկ իրենց բակերից տեսել են տաքսին, լսել են գոռգոռոցներ, մեկ էլ տեսել են, որ վարորդին ինչ-որ մեկը մեքենայից դուրս է գցում` վիզը կտրած վիճակում: Արագ ոստիկանություն են զանգել ու մի 15 րոպեի ընթացքում հանցագործին բռնել են»,- պատմեց գյուղապետը:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` փետրվարի 26-ին ժամը 17.45-ին ոստիկանության Թալինի ահազանգ էր ստացվել, որ Թլիկ գյուղի հարակից դաշտում հայտնաբերվել է դիակ՝ պարանոցի շրջանում արնահոսող վնասվածքով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է դիակի ինքնությունը՝ 20-ամյա Կարլեն Գրիգորյան: Պարզվել է նաեւ, որ նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, 25-ամյա Վարդան Հ.-ն Երեւանի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:
Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջեւ ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ժամը 19.45-ի սահմաններում նշված գյուղի դաշտից հայտնաբերել եւ բերման է ենթարկել Վարդան Հ.-ն, որը խոստովանել է կատարած հանցագործությունը:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Վարդան Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02