ARM | RUS |

«Հուսով եմ, որ մի օր իմ որդուն ցույց կտամ Հայաստանը, որի կազմում կլինեն ե՛ւ Արցախը, ե՛ւ Արարատ լեռը». Թ. Մացեյչուկ

28.02.17 | 22:46

Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս օրերին խիստ լարված է: ԳԱԼԱ-ին տված հարցազրույցում լեհ լրագրող Թոմաշ Մացեյչուկն անդրադարձել է հակամարտությանը, խոսել առաջիկայում Արցախ կատարելիք այցի, իր պատկերացրած հայաստանյան ապագայի եւ այլ հարցերի շուրջ:

- Թոմաշ, ինձ հայտնի է, որ Դուք ցանկանում եք Արցախի մասին վավերագրական ֆիլմ նկարահանել: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ պատմել այդ նախագծի մասին:

– Ես մտադրություն ունեմ ֆիլմ նկարահանել Արցախի մասին, այն հակամարտության մասին, որի ժամանակ հայկական բնակչությունը պաշտպանվում էր ադրբեջանցիներից եւ այլ մուսուլմաններից: Իհարկե, այդ հակամարտության մասնակից էին նաեւ ռուսները, սակայն, ցավոք, չգիտես ինչու, նրանք ավելի շատ օգնում էին ադրբեջանցիներին, քան հայերին: Ցանկանում եմ ի ցույց դնել այն, ինչի մասին շատերը լռում են: Ամբողջ Եվրոպայով, այդ թվում եւ Արցախում (քանի որ Հայաստանը եւ հայերը եվրոպական քաղաքակրթության մասն են) պայքար է գնում մուսուլմանական եւ եվրոպական աշխարհների միջեւ: Արցախը, ի տարբերություն Կոսովոյի, օրինակ է հանդիսանում, որտեղ քրիստոնյաները հաջողությամբ պաշտպանել են իրենց հողերը մուսուլմաններից: Պաշտպանել են, սակայն հարկ է ընդգծել, որ պատերազմը չի ավարտվել ոչ ադրբեջանցիների, ոչ էլ հայերի համար:

Հայկական հողերը գտնվում են Թուրքիայի եւ Ադրբեջանի օկուպացիայի տակ, մյուս կողմից նրանք համարում են, որ հայերի հողերը պետք է իրենց պատկանեն, իսկ նրանց համար ամենացանկալին այն է, որ ոչ մի Հայաստան ու ոչ մի հայ գոյություն չունենա: Թուրքերն արդեն մեկ անգամ ցեղասպանություն իրականացրել են ձեր ժողովրդի նկատմամբ, եւ ես մտավախություն ունեմ, որ նրանք պատրաստ են նույնը կրկնել հանուն պանթյուրքիզմի եւ Ադրբեջանի հետ միավորման: Ներկայումս արտաքին գործոններն Անկարային եւ Բաքվին թույլ չեն տալիս վերջնականապես լուծել Հայաստանի հետ կապված խնդիրը, սակայն ի՞նչ կլինի, եթե, օրինակ, կոնֆլիկտ առաջանա Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, այդ դեպքում ո՞վ կպաշտպանի Հայաստանը եւ Արցախը:

Ցանկանում եմ ֆիլմ նկարահանել, որը թույլ կտա հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Արցախում, ինչ պատճառով, ինչպես են ապրում մարդիկ այդ տարածաշրջանում եւ իրավիճակի հետագա ինչ զարգացումներ կարող են լինել:

- Ի՞նչ մեսիջ եք ցանկանում հղել Ձեր ֆիլմը դիտողներին:

– Ցանկանում եմ, որ եվրոպացիները, այդ թվում եւ ռուսները, հասկանան, որ հայերը հանդիսանում են եվրոպական աշխարհի, եվրոպական քաղաքակրթության մի մասը, որը հենց հիմա իսլամիզացման իրական վտանգի առաջ է կանգնած: Մենք պետք է համախմբվենք, օգնենք միմյանց, չմոռանանք, որ մեր եվրոպացի եղբայրներն աջակցության կարիք ունեն: Արցախը պետք է եվրոպացիների եւ ամերիկացիների գիտակցության մեջ հայտնվի որպես իսլամական աշխարհի դեմ դիմակայության հաջող օրինակ: Արցախն օրինակ է ծառայել, թե ինչպես պետք է պաշտպանվել, նաեւ նոր հակամարտությունների դեպքում, ինչպիսիք մենք տեսնում ենք այսօր Շվեդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ անգամ Ռուսաստանում: Մենք պետք է մեզ դրսեւորենք «արցախավարի»՝ պաշտպանելով մեր հողը, մեր կանանց եւ մեր երեխաներին: Կամ մենք կհասկանանք սա, կամ մեր թոռները կապրեն մուսուլմանական Եվրոպայում:

- Դուք արդեն եղե՞լ եք Արցախում:

– 2016թ.-ի մայիսին եղել եմ Երեւանում, իսկ այնտեղից մեկնել եմ Արցախ: Ինձ շատ են դուր եկել Ստեփանակերտը եւ Շուշին: Ես հիացած էի տեղաբնակների հյուրասիրությամբ: Շփվել եմ մարդկանց հետ երթուղայիններում, շուկայում, ռեստորաններում: Մինչ օրս հիշում եմ 17-18 տարեկան աղջիկների հետ իմ խոսակցությունը: Հարցազրույց էի անցկացնում նրանց հետ եւ հարց ուղղեցի՝ եթե ադրբեջանցիները գրոհեն Ստեփանակերտի վրա, ի՞նչ կանեք դուք: Գիտե՞ք ինչ պատասխանեցին նրանք. «Զինվորական համազգեստ կհագնենք եւ կգնանք մեր հայրերին ու եղբայրներին օգնելու»: Ա՛յ դա ուժ է, ոչ թե սիրիացիների նման, ովքեր լքում են իրենց ընտանիքները, իրենց կանանց ու երեխաներին եւ մեկնում Եվրոպա՝ ձրիակերության: Զգո՞ւմ եք տարբերությունը:

- Ինչպես գիտեք՝ ադրբեջանական իշխանությունները լրագրողների եւ հասարակական գործիչների «որս» են հայտարարել, ովքեր այցելել են «գրավված ԼՂՀ»: Չե՞ք վախենում, որ Դուք եւս կհայտնվեք նույն իրավիճակում, ինչպես Ալեքսանդր Լապշինը:

– Լապշինի մասով: Ես շոկի մեջ էի այն բանից, ինչ արեց Լուկաշենկոն: Ինչպե՞ս կարող էր նա այդ մարդուն ուղարկել Բաքու: Այո, ես հասկանում եմ, որ Բելառուսին անհրաժեշտ են էժան նավթն ու փողը, սակայն կան սկզբունքներ, որոնք չի կարելի վաճառել փողով: Եվ ի՞նչ, եթե ես այժմ գնամ Մինսկ, ինձ նույնպես կուղարկե՞ն Բաքու: Ո՞ւմ կողմից է Լուկաշենկոն, մուսուլմանների եւ նրանց փողերի՞, թե՞ քրիստոնյաների: Թեեւ Լուկաշենկոյի մասով ամեն ինչ պարզ է. ոչ շատ վաղուց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահը համբուրեց Ղուրանը: Իմ կարծիքով, դա անթույլատրելի է եւ խոսում է այն մասին, որ Լուկաշենկոն մեծապես շփոթվել է: Իմ դիրքորոշումն Արցախի հարցում անփոփոխ է: Դա արժեքների հարց է, այլ ոչ թե փողերի կամ անվտանգության:

- Ինչպե՞ս եք տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ձեր կարծիքով, խաղաղ ճանապարհով հնարավո՞ր է կարգավորել այդ հակամարտությունը:

– Աստիճանաբար Եվրոպայում եւ ԱՄՆ-ում իշխանության են գալիս աջակողմյան քաղաքական գործիչները, եւ դա հույս է ներշնչում, որ Հայաստանը եւ Արցախն այնպիսի աջակցություն կստանան, ինչպիսին մինչ օրս չի եղել: Մենք ունենք ամեն ինչ նրա համար, որպեսզի ստիպենք Բաքվին ճանաչել Արցախի անկախությունը, այնուհետ ճանաչել այդ տարածաշրջանի միացումը Հայաստանին: Մնում է քաղաքական կամքի հարցը: Բոլորին պարզ է, որ Արցախը ոչ մի դեպքում չի վերադառնա Ադրբեջանի կազմ: Վաղուց ժամանակն է կարգավորել հակամարտությունը եւ մարդկանց ապրելու հնարավորություն տալ առանց պատերազմի մշտական սպառնալիքի:

- Օրերս կրկին հանդիպում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների եւ հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ: Որքանո՞վ է արդյունավետ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը հակամարտության կարգավորման գործում:

– ԵԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ը սնամեջ կազմակերպություններ են: Դրանք ի վիճակի չեն որեւէ հաջողության հասնել: Կներեք, բայց ես չեմ հավատում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում դրական արդյունքներ կարձանագրի: Ի դեպ, Թրամփը ՄԱԿ-ը կոչել էր «ակումբ՝ լավ ժամանցի համար», եւ ես նրա հետ լիովին համաձայն եմ: ԵԱՀԿ-ն նույնպես այդպիսի կազմակերպություն է:

- Այժմ մենք տեսնում ենք փոխհարաբերությունների վատթարացում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ: Ձեր կարծիքով, դա կարո՞ղ է ապակայունացնող ռիսկեր ստեղծել Հայաստանի եւ Արցախի համար:

– Ոչինչ չի կարող ստիպել Իրանին աջակցել ադրբեջանցիներին, սակայն պետք է հասկանալ, որ եթե Հայաստանը եւ ԱՄՆ-ն սկսեն սերտորեն համագործակցել, ապա Իրանի հետ հարաբերությունները կարող են վատթարանալ: Քաղաքականության մեջ ամեն ինչ ունի իր գինը: Եթե ԱՄՆ-ն եւ Եվրոպան պատրաստ կլինեն լուծել Արցախի խնդիրները, այդ ժամանակ, հնարավոր է, հարկ կլինի հրաժարվել Թեհրանի հետ փոխգործակցությունից: Կարծում եմ՝ հայերը կփորձեն հասկանալ եւ այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից ելք կգտնեն:

- Դուք հաճախ եք նշում, որ Հայաստանը եւ Արցախը եվրոպական հանրության մի մասնիկն են: Թուրքիան տարիներ շարունակ փորձում է մուտք գործել Եվրամիություն, եւ այդ փորձերը դեռեւս հաջողությամբ չեն պսակվել: Ի՞նչ եք կարծում, Հայաստանը տեղ կունենա՞ այդ միությունում, ապագայում կա՞ն արդյոք նման հնարավորություններ:

– Թուրքիան Եվրոպա է մուտք գործել միայն որպես օկուպանտ: Թուրքերը եվրոպացիներ չեն, նրանք քոչվորներ են, ովքեր ոչնչացրել են հույների եւ հայերի պետությունները, արշավել են անգամ դեպի Վիեննա, սակայն 1683թ.-ին այնտեղ նրանք ստիպված եղան մարտնչել լեհ հուսարների դեմ, պարտվեցին եւ նահանջեցին: Լեհաստանում կանգնած է Յան Սոբեսկի 3-րդի հուշարձանը, մարդ, ով ընդհատեց Եվրոպայում թուրքական ռազմարշավը: Նրա ձիու ոտքերի տակ ընկած է պարտված թուրքը: Ի դեպ, այժմ մեզ մոտ՝ Լեհաստանում, նոր թղթադրամ է հայտնվել՝ 500 զլոտի, որը Յան Սոբեսկի 3-րդի պատկերով է:

Լեհաստանը դեմ է Եվրոպայի իսլամիզացմանը եւ չի աջակցում Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հայաստանի մասով նշեմ, որ եթե Երեւանին դա ձեռնտու կլինի, այդ ժամանակ մենք կաջակցենք ձեր երկրի մուտքը Եվրամիություն: Գերազանց կլիներ, եթե Ռուսաստանը սկսեր համագործակցել Եվրոպայի հետ եւ ոչ թե խնդիրներ ստեղծեր: Ազատ առեւտրային հարաբերություններով միացյալ եվրոպական տարածության ստեղծումը շահավետ կլիներ բոլոր եվրոպացիների համար: Ինչքան շուտ ռուսները դա հասկանան, այնքան ավելի լավ նրանց եւ Եվրոպայի համար, նաեւ ԵՄ մի մասնիկը դառնալու ավելի մեծ հնարավորություններ կլինեն Հայաստանի համար:

- Ե՞րբ կայցելեք Հայաստան:

– Ներկա պահին ես գտնվում եմ Մոսկվայում: Մի քանի օր անց կմեկնեմ Լեհաստան նոր վիզա ստանալու համար, այնուհետ կվերադառնամ Մոսկվա, որտեղ մասնակցում եմ ռուսաստանյան քաղաքական ծրագրերին: Ֆիլմը պետք է նկարահանեմ ռուսաստանցի ռազմական թղթակից Մաքսիմ Վագանովի հետ, ով Դոնբասում հակամարտության սրացման պատճառով մեկնել է Դոնեցկ եւ այնտեղ անցկացրել 2-3 շաբաթ: Մաքսիմն արդեն վերադարձել է Ռուսաստան: Մոտ ապագայում նամակ կուղարկենք Արցախի իշխանություններին՝ հանրապետության տարածքում նկարահանելու եւ աշխատելու թույլտվության խնդրանքով: Պատասխանը ստանալուց հետո կհավաքենք մեր իրերը եւ կթռչենք Երեւան, այնտեղից էլ Արցախ:

- Լինելով Հայաստանում՝ կցանկանայի՞ք կազմակերպել կամ մասնակցել քաղաքական բանավեճերին, ինչպես Ռուսաստանում:

– Իհարկե, կցանկանայի Հայաստանում մասնակցել քաղաքական բանավեճերին: Կարծում եմ, որ հայերի համար հետաքրքիր կլիներ իմանալ այլ երկրի քաղաքացու տեսակետը, իսկ ինձ հետաքրքիր է, թե ինչ են մտածում իրենք՝ հայերը: Ինձ շատ է դուր գալիս Երեւանը, ինձ շատ է դուր գալիս ձեր ազգն ու ձեր ոգին: Հայերին ցանկանում եմ ամենալավն ու բարին, եւ հուսով եմ, որ մի օր իմ որդուն ցույց կտամ Հայաստանը: Բայց գիտե՞ք, թե որ Հայաստանը կցանկանայի ցույց տալ իմ որդուն. Հայաստանը, որի կազմում կլինեն ե՛ւ Արցախը, ե՛ւ Արարատ լեռը:

Հարցազրույցը՝ Էդուարդ Մխիթարյանի, Անի Բարսեղյանի


Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր Աթոռ

Գարեգին Բ–ի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական. Մայր...

15:57

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների ֆոնին

Խամենեին Իրանի բնակիչներին միասնության կոչ է արել բողոքների...

15:36

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը ցանկանում է հասնել իշխանափոխության. իրանագետ

Իրանի խնդրով նկատելի հակասություններ կան ԱՄՆ-ի և Իսրայելի միջև, ի տարբերություն Թրամփի՝ Իսրայելը...

15:27

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» կոչումից

15:12

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչ

ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների...

14:06

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի հարցը

Ուղիղ. Դատարանը քննում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի...

13:39

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի շրջանում

Առողջապահության նախկին նախարարը մերժում է իր գործողությունների քննադատությունը կորոնավիրուսի...

13:18

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանը պաշտոնանկ է արել Միքայել Սրբազանի գործով...

13:02

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան (Տեսանյութ)

Ինչո՞ւ են հետաձգել Երևան ՋԷԿ-ի և ԲԷՑ-ի ֆինանսական վարկային պարտավորությունների փակումը. Ղազինյան...

12:47

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

12:24

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810 պատահար

Տոնական օրերին հայտնաբերվել է ոչ սթափ 417 վարորդ, արձանագրվել է 810...

12:09

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին. Ռոմանոս...

11:42

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն

Հունվարի 9-ից Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,...

11:26

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի մասին

ԱՊՀ գլխավոր քարտուղարը խոսել է ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի...

11:17

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է ուղարկել

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը կնոջը ձեռագիր նամակ է...

10:53

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է. Հովհաննիսյան

Մեր երկրի ամենասուր խնդիրը մեկ հոգու ձեռքում ամբողջ իշխանության կուտակումն է....

10:42

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ. Պապոյան

Նավթամթերք վաճառող ընկերություններն աշխատում են գների իջեցման ուղղությամբ....

10:23

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին ազատելու համար

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջնորդագիր է ներկայացրել Դավիթ Բաբայանին...

10:08

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի...

09:45

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55