Ապրիլի 13-ի Մոսկվայում տեղի ունեցած «Հիշում եմ և պահանջում ոգեկոչման երեկոյի կազմակերպող, «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանին և երեկոյի մասնակիցներին ուղերձ է հղել ՌԴ Պետական Դումայի «Սպրավեդլիվայա Ռոսսիյա» խմբակցության ղեկավար, համանուն կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը: Այն երեկոյում հրապարակել է Պետական Դումայի «Սպրավեդլիվայա Ռոսսիյա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Տարնովսկին:
Միրոնովի ուղերձում մասնավորապես ասված է.
«Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության 101-րդ տարելիցը ողբերգական և հիշատակի տարեթիվ է ոչ միայն հայերի, այլ ողջ աշխարհի ժողովուրդների համար: 1915-22 թթ. ընթացքում հայ բանակչության զանգվածային ոչնչացումը մարդկության հավաքական հիշողությունում մշտապես կմնա իբրև քսաներորդ դարի խոշոր ողբերգություններից մեկը: Քաղաքացիական բնակչության տեղահանման և ուղղակի ֆիզիկական ոչնչացման` Օսմանյան կայսրության նպատակաուղղված քաղաքականությունը հանգեցրեց ավելի քան մեկ ու կես միլիոն հայերի զոհվելուն:
Հայերի ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցը միայն պատմությանը վերաբերող հարց չէ: Այն խղճի և բարոյականության հարց է: Այն անմարդկային ողբերգության նկատմամբ վերաբերմունքի հարց է, որը չի կարելի մոռանալ: Բայց այսօր էլ շարունակվում են «պատմությունը խմբագրելու» փորձերը: Նրանց գործողությունները, ովքեր փորձում են հիշողությունից ջնջել կամ ձևախեղել քսաներորդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունների իմաստը, ոչ միայն անբարո են, այլ նաև հանցավոր: Հայերի ցեղասպանության ժխտումը պղծում է զոհվածների հիշատակը և հանդիսանում է թուրքական կառավարության քաղաքականության ուղիղ շարունակությունը: Մենք համարում ենք, որ անմարդկային ողբերգության հիշատակը պետք է պաշտպանվի օրենքով:
«Հիշում ենք և պահանջում»: «Արդար Ռուսաստան» կուսակցությունը պնդելու է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում 1915-22 թթ. Հայերի ցեղասպանության հրապարակային կեղծումը և ժխտումը Ռուսաստանում քրեորեն պատժելու համար: Դա հայերի ցեղասպանության պատմական փաստերը կեղծելու դեմ պայքարում լուրջ և պատասխանատու քայլ կլինի:
Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր այսօր կենդանի են պահում այն ողբերգական օրերի հիշատակը: Կենդանի են պահում, որ նման ողբերգությունները այլևս երբեք չկրկնվեն: Թող ողբի արցունքները և հիշատակի խոսքերը խաղաղության, ժողովուրդների և կառավարությունների պատմական պատասխանատվության, ողջամտության և արդարության երաշխիք դառան»
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, Պետական Դումայի պատգամավորներ Բորիս Ռեզնիկը («Եդինայա Ռոսսիյա» խմբակցություն), Ալեքսանդր Տարնովսկին («Սպրավեդլիվոյա Ռոսսիյա» խմբակցություն), Դաշնային Խորհրդի անդամ Ռաայիլ Զինուրովը և ուրիշներ:
ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինի ղեկավարությամբ «Երաժիշտները հանուն խաղաղության» ծրագիրը ներկայացրեց գեղարվեստական հայտագիր:
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02