Քաղաքացիների վրա տոտալ հարձակում կա. զանգերով, ծանոթներով, բակերով ձայնաորսությամբ են զբաղված: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։
«Նման տոտալ հարձակում երբեք չի եղել։ Բացատրությունը հետևյալն է, քանի որ տեղամասերում քչացել է կեղծիքը, որովհետև ցուցակների հրապարակումը և ամբողջ պրոցեսի նկարահանումը դժվարեցրել է կեղծարարների գործը, իրենք հարձակվել են մարդկանց վրա»,- մանրամասնեց Արամ Մանուկյանը:
Նա շեշտեց, որ մեկ անգամ չէ, որ լսել է մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառքների բաժանման մասին, սակայն կարծում է, որ նշաձողը բարձրանում է , դրան գումարվել են նաև զանգերը, բակերում պտտվող թաղի տղաներն էլի ի հայտ են եկել։
«Ես Արաբկիրում եմ դա տեսնում, երբ հայտնվում են փող բաժանող բրիգադիրները, որոնք ամնե շենքում ու փողոցում իրենց կադրերն ունեն», - ասաց Մանուկյանը:
Նա անդրադրաձավ նաև ԱՄՆ դեսպանի՝ կուսակցություններին ուղղված կոչին՝ զերծ մնալ ընտրողների ձայնը գնելու փորձից:
«ԵՄ-ի ու ԱՄՆ-ի կողմից կա արդար ընտրություններ տեսնելու կամք։ ԱՄՆ դեսպանի հարցազրույցը շատ հստակ է։ Դեսպանը հաղորդագրություն է ուղարկում քաղաքական կուսակցություններին ՝զգույշ լինել ընտրակաշառք բաժանելիս, դա, բնականաբար, իշխանություններին է վերաբերվում։ Դա ոչ միայն զգուշացում է, այլ հետագա քայլերի համար ակնարկ», - ընդգծեց նա:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02