Եվրահանձնաժողովը հինգշաբթի հանդես է եկել անօրինական ներգաղթյալների վերադարձի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին ուղղված խորհրդատվություններով՝ կոչ անելով ձերբակալել անօրինական ներգաղթյալներին արտաքսելուց առաջ, բարելավել գործընթացում ներգրավված ծառայությունների միջև համակարգումը, կանխել ապաստանի տրամադրման նորմերի չարաշահումները և մինչև 2017 թվականի հունիս սահմանել անօրինական ներգաղթյալների կամավոր վերադարձի ծրագիր: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի հայտարարությունը:
Եվրահանձնաժողովը, մասնավորապես, առաջարկում է ձերբակալությամբ կանխել նրանց գործողությունները, որոնք վերադարձի մասին որոշում են ստացել և ցույց են տալիս նշաններ, որ չեն իրականացնելու այդ որոշումը և հրաժարվելու են նույնականացման ժամանակ համագործակցությունից ու վերադարձի գործընթացին մասնակցությունից:
Անդամ երկրները պետք է կրճատեն նաև ապաստանի մերժման մասին որոշումների հարցով բողոքարկումների ժամանակահատվածը, նման որոշումները կայացնեն գործողության անսահմանափակ ժամկետով և պայքարեն ապաստանի տրամադրման համակարգի չարաշահման դեմ, որի ժամանակ ներգաղթյալներն ապաստանի դիմում են ներկայացնում ժամանակ շահելու համար:
Առաջարկվում է նաև հավասարեցնել ԵՄ անդամ երկրներում գործող անօրինական ներգաղթյալների վերադարձի ծրագրերի պայմանները, որպեսզի ներգաղթյալները չչարաշահեն այդ համակարգը՝ ընտրելով առավել հարմար երկրներ:
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02